«Պուտին-Մեդվեդեւ» դուետը գործել եւ գործելու է

17670543_1119954091466530_724178349_o

«Անգամ բողոքի մասսայական ակցիաներից 5 օր անց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շարունակում է լռել եւ գերադասում է համացանցում տարածել Արկտիկայի Ֆրանց-Իոսիֆ հողերում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արված իր լուսանկարները: Այդ լուսանկարներում Մեդվեդեւը եւ Պուտինը միանման հագուստով են՝ ռուսաստանյան դրոշով եւ զինանշանով պատկերազարդված կարմիր տաք բաճկոններով»,- Der Spiegel-ում գրում է Քրիստինա Հեբելը:

«Ամենայն հավանականությամբ, Պուտինի այցի ծրագրերում չի եղել Մեդվեդեւի ընկերակցությունը, սակայն նա ցուցադրաբար աջակցություն է հայտնել «տուժած» վարչապետին: Եվ այդ այցը նշան է, որ «Պուտին-Մեդվեդեւ» դուետը գործել եւ գործելու է, անկախ այն հանգամանքից, որ կառավարության ղեկավարին մեղադրում են կոռուպցիայի մեջ»,-գրում է հեղինակը:

«Միեւնույն ժամանակ, չնայած նրան, որ Մեդվեդեւի պաշտոնաթողության մասին խոսակցություններ են լսվում եւ նա ստիպված է իր մասին կարդալ թերթերում, նրա պաշտոնանկությունը հնարավոր չի թվում մինչեւ 2018թ.-ի նախագահական ընտրությունները: Առաջին հերթին դա մեծ հաջողություն կլիներ Ալեքսեյ Նավալնիի համար, ով առաջիկա ընտրությունների ժամանակ ցանկանում է մրցակցել Պուտինի հետ: Առավել եւս, որ բողոքի ակցիաներն ուղղված էին ոչ միայն Մեդվեդեւի, այլ նաեւ պուտինյան ռեժիմի դեմ»:

«Երկրորդ՝ մինչ օրս Մեդվեդեւի եւ Պուտինի պարտավորությունների սահմանազատումը գերազանց գործում էր, եւ վարչապետը, ով իր նախագահության օրոք ընտրել էր ժողովրդավարական լիբերալ ուղեգիծը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, Պուտինի համար առաջին հերթին մեկուսիչ է հանդիսանում: Նախագահին, ում վարկանիշն այժմ գերազանցում է 80%-ը, հարմար է լոյալ վարչապետը, ով տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում այնքան էլ սիրված չէ ժողովրդի կողմից: Միեւնույն ժամանակ որոշակի դեր է խաղում նաեւ այն հանգամանքը, որ Մեդվեդեւն իրեն անկաշկանդ եւ հավասարակշռված չի պահում: Օրինակ, երբ նա Ղրիմում զրուցում էր թոշակառու կնոջ հետ, ի պատասխան թոշակների բարձրացման վերաբերյալ հարցին, արձագանքել էր. «գումար չկա, պետք է դիմանալ»»,-եզրափակում է հոդվածագիրը:

17670635_1119954174799855_288361475_o

Աղբյուր՝ Der Spiegel 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝