Հնարավո՞ր է արդյոք կասեցնել Պուտինի գրոհը

Без названия

«Ռուսաստանն աճող ինքնավստահությամբ ամրապնդում է ավտորիտար պետության իր դիրքերը, իսկ որոշ եվրոպացի նախարարներ, ովքեր արտաքին, ներքին քաղաքական եւ պաշտպանական ոլորտների պատասխանատուներ են, զբաղված են միգրացիոն ճգնաժամի «կարգավորմամբ» եւ այս օրերին նորաձեւ դարձած հարձակումներով Էրդողանի վրա»,-գրում է Պաուլ Լենդվայը Der Standard-ում:

«Կրեմլի կողմից Եվրոպայի աջակողմյան ամբոխավարներին ցուցաբերվող համերաշխությունը Եվրամիությունում անվստահություն է սերմանում եւ ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում Եվրամիությունում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա: Ֆրանսիայի աջակողմյան ծայրահեղականների առաջնորդ Մարին Լը Պենը, ում նախընտրական այս թեժ շրջանում մի քանի օր առաջ Կրեմլում ցուցադրաբար հյուրընկալեց Պուտինը, հանդիսանում է հակառուսաստանյան պատժամիջոցների ամենահայտնի քննադատներից մեկը, իսկ հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ նա անգամ պահանջել է օրինական ճանաչել Ղրիմի անեքսիան»,-նշվում է հոդվածում:

«Լը Պենը, ինչպես Գերմանիայի, Ավստրիայի եւ Բուլղարիայի աջակողմյան ամբոխավարները հիանում են Պուտինով՝ նրան համարելով «հզոր ազգային առաջնորդ, ով դեմ է հանդես գալիս Եվրամիության թելադրանքին եւ ամերիկյան գերիշխանությանը, ով հոմոսեքսուալների եւ մուսուլման ներգաղթյալների կողմից վտանգի ենթարկված արեւմտյան քաղաքակրթության փրկչի կեցվածք է ընդունել: Աճող ինքնավստահությամբ Ռուսաստանը հաստատում է ավտորիտար տերության իր դերը նաեւ Բալկաններում»:

«Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Կոսովոյից եւ Սերբիայից ստացվող հաղորդագրությունները վկայում են ընդգրկուն ցանցի գործունեության մասին: Եվրամիության հակառակորդներն ապահովվում են գումարով, նորարարական տեխնոլոգիական եւ տեղեկատվական օժանդակությամբ: Պուտինը ցանկանում է գերիշխանություն հաստատել Եվրոպայում, եւ դա իրականում շատ վտանգավոր է, հատկապես Բալթյան երկրների եւ Ուկրաինայի համար: Պուտինի քաղաքական գրոհը կարելի է կասեցնել միայն եվրոպական միացյալ պաշտպանական արտաքին քաղաքականությամբ»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝