Երբ հանրությանը սպառնում է ատելության ալիքը

ap_ap-photo1501

«Նախագահ Թրամփը, ժամանակը զուր չվատնելով, սահմանափակում է ներգաղթը»,-  The New York Times-ում գրում է հայտնի ֆինանսիստ, բարերար Ջորջ Սորոսը:

«Թրամփը, արդարացնելով իր քայլերը, պնդում է, որ ներգաղթյալները պարբերաբար հրաժարվում են ենթարկվել օրենքի գերակայությանը եւ իրենցից վտանգ են ներկայացնում»:

Սորոսը գրում է. «Ես ներգաղթյալ եմ եւ ԱՄՆ-ի քաղաքացի: Ավելի քան 30 տարի ես օգնում եմ ներգաղթյալներին ամբողջ աշխարհում: Իմ փորձից եւ փաստերից ելնելով կարող եմ պնդել, որ նրանց հանդեպ նախագահի մոտեցումն ամբողջովին սխալ է»:

Ջորջ Սորոս

Ջորջ Սորոս

«Նա ոչ մի կերպ չի բարձրացնում Ամերիկայի անվտանգության մակարդակը, փոխարենը թեժացնում է ներգաղթյալների հանդեպ զգացմունքայնությունը, ինչը մեր երկրում ատելության հողի վրա տեղի ունեցող միջադեպերի ալիքի պատճառ է դառնում: Դոնալդ Թրամփի Ամերիկայում մենք ավելի ու ավելի հաճախ ենք մեկմեկու կոկորդից բռնում»,-կարծիք է հայտնում Սորոսը:

Նախորդ տարի Ջորջ Սորոսը 10 մլն դոլար է հատկացրել որպես իրավաբանական եւ սոցիալական աջակցություն այն մարդկանց, ովքեր տուժել են ատելության հողի վրա կատարված հանցագործություններից:

«Ես տեսնում եմ, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ են լինում, երբ հանրությունը վախի մթնորոլտում է ապրում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նպաստեմ հանդուրժողականությանն ու բազմազանությանը, ինչը մեր մեծագույն առավելությունն է հանդիսանում: Ներգաղթյալներին  ներկայացնելով հրեշավոր կերպարով, մենք թուլացնում ենք մեր երկիրը: Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարն է օգնում մեզ ուժեղ դառնալ»,-եզրափակում է Սորոսը:

Աղբյուր՝ The New York Times 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝