Պուտինը, գեներալ Հաֆթարը եւ լիբիական հարուստ նավթահանքերը

471 (1)

«Ամերիկյան եւ եգիպտական աղբյուրների տվյալներով, լիբիական սահմանից 100 կմ հեռավորության վրա գտնվող եգիպտական Սիդի-Բարանի բազայում կան տասնյակ ռուսաստանցի հատուկջոկատայիններ: ԱՄՆ-ում ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ընդլայնել իր ազդեցության շրջանակը նաեւ Լիբիայում»,-գրում է գերմանական Bild հանդեսը:

«Ռուսաստանը նախկինում արդեն օգտագործել է եգիպտական Մարսա-Մաթրուխ բնակավայրի մոտ գտնվող ռազմաօդային ուժերի բազան, որտեղից ռուսաստանյան ռազմական օդանավերն ուղեւորվել են Լիբիա: ԱՄՆ-ի գնահատականներով, պաշտոնական Մոսկվան մտադիր է աջակցություն ցուցաբերել Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին: Ինչ-որ մեկը նրան համարում է այն հզոր առաջնորդը, ով կարող է կարգուկանոն հաստատել Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո»,-նշվում է հոդվածում:

«Հաֆթարի եւ նրա կառավարության դիրքերը Թոբրուքում վերջին շրջանում թուլացել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրա հակառակորդները մի քանի հաջողված հարձակումներ ձեռնարկեցին գեներալի վերահսկողության տակ գտնվող նավթային նավահանգստի վրա»,-գրում է Bild-ի թղթակիցը:

«Լիբիական բանակի ներկայացուցիչները հերքել են պաշտոնական Մոսկվայի կամ ռուսաստանյան ռազմական ընկերությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին տեղեկատվությունը: ՌԴ ՊՆ-ից նույնպես հայտնել են, որ Եգիպտոսում ռուսաստանցի զինծառայողներ չկան»:

«Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքի այլ երկրներ հատուկ ստորաբաժանումներ եւ ռազմական խորհրդատուներ են ուղարկել Լիբիա: Ինչ վերաբերում է Մոսկվայի ակտիվությանն այդ երկրում, ապա դա պայմանավորված է ոչ միայն Քադաֆիի մահից հետո սեփական դիրքերն ամրապնդելու, այլեւ առաջին հերթին Լիբիայի հարուստ նավթահանքերի վրա վերահսկողություն սահմանելու ցանկությամբ»,-գրում է պարբերականը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝