Թերեզա Մեյը միջոցներ է ձեռնարկում ռուսաստանյան կիբերհարձակումներից պաշտպանվելու համար

Theresa-May-making-her-first-speech-as-PM-592111

«Թերեզա Մեյը նշանակել է նախարար, ով երկիրը պաշտպանելու է պառակտիչ գործունեությունից, քանի որ վարչապետը հաջորդ ընտրությունների անձեռնմխելիությունն ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթություն է դարձրել,- The Times-ում գրում է Շոն Օ’Նիլը: -Բեն Համերն այն նախարարներից է, ով կառավարությունում լուրջ միջոցներ է ձեռնարկել բրիտանական ժողովրդավար կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար՝ կապված այն մտավախությունների հետ, որ ռուսաստանյան կիբերհարձակումները, կեղծ տեղեկատվությունը եւ մեծ գումարները կարող են ապակայունացնել ժողովրդավարությունը»:

«Կառավարության հաղորդակցության կենտրոնի փորձագետները նույնպես առաջարկել են փորձարկել քաղաքական կուսակցությունների համակարգիչները՝ պարզելու համար, թե դրանք կկարողանա՞ն դիմակայել  թշնամական կիբերհարձակումներին»,- ասվում է հոդվածում:

«Կիբերհարձակումների հարցով ազգային կոմիտեն կուսակցություններին առաջարկել է մասնագետներին ուղարկել տեխնիկական դասընթացների եւ խորհրդակցել ազգային ենթակառուցվածքների եւ ստորաբաժանումների պաշտպանության MI5 կենտրոնում»:

«Մենք շատ ապացույցներ ունենք, որ ռուսները կարող են դա անել,- ասել է Բորիս Ջոնսոնը՝ խոսելով ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի մասին: -Կասկած չկա, որ դիմել են տարբեր կեղտոտ միջոցների: Խոչընդոտել են ֆրանսիական ընկերությունների աշխատանքը: Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում, որտեղ նրանք կիբերհարձակումներ են իրականացրել: Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Չեռնոգորիայում, որտեղ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ եւ հնարավոր է նաեւ մասնակցություն երկրի ղեկավարի դեմ մահափորձ կատարելու մեջ: Հիմա ավելի քիչ են կասկածները, որ այդ ամենի հետեւում կանգնած են ռուսները: Լռում եմ այն մասին, թե ինչ են նրանք արել Ուկրաինայում»:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝