«Իսլամական պետությունն» ավելի ակտիվորեն է թիրախավորում Գերմանիան

5470e7dc35929

«Սահմանադրության պահպանության հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայում աճում է ագրեսիվ գործողությունների պատրաստ իսլամիստների թիվը: Հակահետախուզական ծառայության ղեկավար Հանս–Գեորգ Մասենը չի թաքցնում, որ սրանից առավել բարձր ահաբեկչական սպառնալիքի աստիճան սահմանել հնարավոր չէ»,- գրում է Die Welt-ը:

«2016թ.-ին Գերմանիան դարձել է «Իսլամական պետության» թիրախ-երկրների առաջատարներից»,- ասել է Մասենը: Այդ ամենից բացի, ըստ նրա, Գերմանիայում նկատվում է ագրեսիվ տրամադրված իսլամիստների թվի պարբերական աճ, ներկա դրությամբ նրանց թիվը հասնում է 1600-ի:

Ահաբեկչական սպառնալիքի աճի մասին է վկայում նաեւ հնարավոր ահաբեկչությունների մասին ստացված տեղեկությունների թվի աճը: «Յուրաքանչյուր դեպք ենթարկվում է մանրակրկիտ ստուգման»,- վստահեցնում են գերատեսչությունից:

«Գերմանիայում ցանկացած պահի հնարավոր են ահաբեկչական հարձակումներ»,- նշել է Մասենը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հակահետախուզությունն ընդլայնում է իր գործողությունների ոլորտը:

«Իսլամիստ–ահաբեկիչներն, այդ թվում անչափահաս սալաֆիթները եւ ծայրահեղական փախստականներն իրականացրել են մի շարք ահաբեկչություններ Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ Հաննովերում, Էսսենում, Բեռլինում եւ այլուր: Հեմնիցում կանխվել է Սիրիայից ժամանած ԻՊ-ի համախոհներից մեկի մասնակցությամբ ահաբեկչությունը»,- ասվում է հոդվածում:

Ինչպես հայտնել է Բունդեսթագում «Կանաչներ» խմբակցության փոխնախագահ Կոնստանտին ֆոն Նոտցը, բացարձակ ճիշտ է լուրջ վերաբերվել սպառնալիքին: «Սակայն մարգարեական նախազգուշացումները չեն կարող օգնել: Անհրաժեշտ է մանրամասն  հետաքննել բեռլինյան ահաբեկչության հանգամանքները՝ իրականացրած Անիս Ամրիի կողմից, կարեւոր է նաեւ Միասնական կենտրոնի արդյունավետ աշխատանքն ահաբեկչությանը հակազդելու շրջանակներում»,-հայտնել է Նոտցը:

Եզրափակելով՝ հոդվածի հեղինակները նշում են, որ ներքին անվտանգության սպառնալիքը գալիս է նաեւ աջակողմյան քաղաքական ուժի ծայրահեղական տրամադրվածությունից, այսպես կոչված, «ռեյխսբյուրգերների» կամ «Ռեյխի քաղաքացիների», որոնց թիվը հասնում է տասը հազարի»:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝