Եվրոպայի երիտասարդությունը երկրպագում է ծայրահեղական քաղաքական ուժերին

image-434181-breitwandaufmacher-lmfw-434181

«Եվրոպայում կլիշե գոյություն ունի, որ իբր տարեց մարդիկ ընտրում են Եվրամիության հանդեպ քննադատական մոտեցում ցուցաբերող պոպուլիստական կուսակցություններին եւ արդյունքում «քար են գցում» եվրոպական երիտասարդության ապագայի վրա, որն իբր հիանում է միացյալ Եվրոպայով: Սակայն եվրոպական երկրներում անցկացված հետազոտության արդյունքները եւ հասարակական կարծիքի ուսումնասիրություններն այլ պատկեր են ներկայացնում»,- գերմանական Die Welt հանդեսում գրում են Կլաուս Հայգերը եւ Էլլա Հեմյունդը:

«Օրինակ, Սաքսոնիա-Անհալթ գերմանական դաշնային հողերում 2016թ.-ին անցկացված ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շնորհիվ երիտասարդ ընտրողների լավ արդյունքներ արձանագրեց: 18-25 տարեկան ընտրողների 26%-ը ընտրել է քաղաքական այդ ուժին: Այդ կերպ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը 10%-ով առաջ էր անցել Քրիստոնեա-դեմոկրատական միությունից»:

«Ապրիլի վերջին Ֆրանսիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Երիտասարդ ընտրողների շրջանում բացարձակ ֆավորիտ է աջ ծայրահեղականների թեկնածու Մարին Լը Պենը, որի օգտին պատրաստ է քվեարկել երիտասարդների 34%-ը՝ 2 անգամ ավելի շատ, քան Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին: Շատ երիտասարդների գրավում է կուսակցության ղեկավարի խոստումը՝ մեկուսացման քաղաքականության շնորհիվ ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր»:

«Հոլանդիայում ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Երիտասարդ հոլանդացիների շրջանում մեծ մասսայականություն է վայելում  Գերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությունը», որի օգտին, հարցումների համաձայն, պատրաստ է քվեարկելու երիտասարդ ընտրողների 27%-ը: Իսկ Իտալիայում լուրջ առաջընթաց է արձանագրում Բեպպե Գրիլլոյի «Հինգ աստղերի շարժումը»: Նմանատիպ իրավիճակ է նաեւ Լեհաստանում: «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը, որը Եվրամիության հետ առճակատման ուղեգիծ է վարում, առանձնապես մեծ մասսայականություն է վայելում երիտասարդ լեհերի շրջանում: 2015թ.-ին այդ կուսակցության թեկնածու Անջեյ Դուդուի օգտին քվեարկել է 18-25 տարեկան քաղաքացիների շուրջ 60%-ը»,-գրում է գերմանական պարբերականը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝