Մոսկովյան քարոզչության նշանակետը Մերկելն է

1116-ORUSGER

«Ռուսաստանյան քարոզչությունն անընդհատ փորձում է հիշեցնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կերպարի մասին, որը խարխլվել էր միգրացիոն ճգնաժամի հետեւանքով»,- գրում է ավստրիական Die Presse հանդեսը:

«Ռուսաստանյան վերջին ապատեղեկատվական քարոզչության թիրախը հիմնականում Անգելա Մերկելն է»,- հայտարարել է  Եվրոպական ծառայությանն առընթեր ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչ Յակուբ Կալինսկին՝ ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի պատգամավորների առջեւ:

Ըստ փորձագետի՝ պետության կողմից վերահսկվող ռուսաստանյան լրատվամիջոցները փորձում են Մերկելին ներկայացնել որպես թույլ քաղաքական գործիչ: «Նման նորությունների նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վիշեգրադյան խմբի պետությունների բնակիչները: Այնտեղ, համաձայն հետազոտությունների, ռուսաստանյան քարոզչությանն աջակցում է բնակչության 20-40 տոկոսը»:

«Աշխատանքային խումբը որպես օրինակ բերում է «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկությունն այն մասին, որ առնվազն 700 հազար գերմանացի լքել է Գերմանիան Անգելա Մերկելի ներկայիս քաղաքականության պատճառով: Այդ հոդվածում չի նշվել ոչ աղբյուրը, ոչ էլ ապացույցները: Իրականում Գերմանիայից ամեն տարի հեռանում է գրեթե 150 հազար գերմանացի, բայց դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք կամ աշխատում են, կամ սովորում, կամ թոշակի են անցնում մեկ այլ եվրոպական երկրում»:

«Ռուսաստանյան լրատվամիջոցները սկսել են տարածել նաեւ տեղեկատվություն Գերմանիայում փախստականների վիճակի վերաբերյալ, իսկ մի քանի առցանց լրատվամիջոցներ հայտնեցին Գերմանիայի հինավուրց եկեղեցիներից մեկը մուսուլմանների կողմից հրդեհելու մասին: Այդ լրատվամիջոցները փախստականների թեման օգտագործում են Գերմանիայում անվստահության մթնոլորտ ձեւավորելու համար»,-գրում է Die Presse-ը:

Աղբյուր՝ Die Presse

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝