Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ապավինում Կրեմլի աջակցությանը

GettyImages-540932426-714x422

«Դեռ ընտրություններից առաջ Ֆրանսիայում Պուտինն արդեն դարձել է քարոզարշավի առանցքային դեմքն այնպես, ինչպես Ամերիկայում: Ընտրություններին կարելի է ստանալ առավելություն՝ հղում անելով այն առաջնորդին, ով մարտահրավեր է նետում Բրյուսելում Եվրամիության ղեկավարներին, որոնց Մարին Լը Պենը համարում է պատասխանատու Եվրոպայի ճգնաժամի համար»,- Time-ում գրում է Վիվիեր Ուոլթը: «Պուտինի նման մեկի հետ մերձեցումն օգնում է բացասական վերաբերմունք ձեւավորել իշխանության նկատմամբ, կարծում է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Ալինա Պոլյակովան: -Պուտինն իր համար կերտել է հակաարեւմտյան առանցքային խաղարկողի համբավ, ով հակադրվում է իշխող քաղաքական էլիտային»:

«Այդ իշխանության խորհրդանիշը համարվում է Եվրոպական միությունը: Չնայած Լը Պենը Եվրոպական հանձնաժողովի անդամ է, նա վաղուց Եվրամիությունն անվանում է ճարպակալած հիերարխիկ կառուցվածքով կազմակերպված բյուրոկրատիա, որը թույլ չի տալիս Ֆրանսիայի քաղաքացիներին որոշել սեփական ապագան»,- ասվում է հոդվածում: «Ժողովրդավարություն ԵՄ-ում այլեւս չկա»,- ասել է  Լը Պենը լրագրողներին:

«Վերջին շաբաթներին Լը Պենը դադարել է պնդել այն, որ Ֆրանսիան պետք է ամբողջովին դուրս գա ԵՄ-ից. այդ քայլը կարող էր հանգեցնել 28 երկրի միության կործանմանը»:

FRANCE-ALGERIA-HISTORY-INDEPENDENCE-POLITICS-COMMEMORATION-HARKI

«Լը Պենը, ըստ երեւույթին, իրականում հավատում է ղեկավարման ռուսաստանյան ավտորիտար ոճին՝ կարեւորելով ազգային շահերի գերակայությունը բազմակողմ առեւտրային կամ քաղաքական պայմանավորվածություններից: Ապացույցներ կան, որ այդ զգացմունքները փոխադարձ են: 2015թ.-ի փաստագրական ֆիլմում մեջբերված է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւի հայտարարությունը, որում ասվում է, թե այդ կուսակցության գաղափարները շատ հետաքրքիր են»: «Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության ցանկացած եվրոպական ուժի հետ, որը ձգտում է երկխոսության Ռուսաստանի հետ: «Ազգային ճակատն» այդ ուժերից մեկն է»,- ասել է Իսաեւը:

«Սակայն Լը Պենը միակ ֆրանսիացի քաղաքական գործիչը չէ, ով ձգտում է սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ: Ֆրանսուա Ֆիյոնը՝ արմատական կաթոլիկը, ով վաղուց արդեն դեմ է հղիության արհեստական ընդհատմանը եւ միասեռ ամուսնությանը, արդեն 10 տարի անձամբ ծանոթ է Պուտինի հետ եւ ցանկանում է, որպեսզի Ֆրանսիան ձեւավորի ավելի սերտ դաշինքներ Մոսկվայի հետ: Նոյեմբերին նա ասել է, որ Մոսկվայի նկատմամբ Ֆրանսիայի թշնամանքն «անհեթեթություն է», եւ Ֆրանսիան ռիսկի է դիմում՝ Պուտինին հրահրելով Չինաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ձեւավորել, ինչն ավելի շատ կնվազեցնի Ֆրանսիայի դերն ամբողջ աշխարհում: Ըստ Ֆիյոնի, Ֆրանսիան պետք է վերականգնի կապերը եւ հարաբերությունները՝ հիմնված վստահության վրա, ինչը թույլ կտա վերամիավորել Ռուսաստանին Եվրոպայի հետ»:

Աղբյուր՝ Time

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝