Ինչպիսի՞ն է Թուրքիայի տեղը Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ

1036044943

Ֆրանսիացի քաղաքագետ Ժերար Շալյանը վերլուծում է Էրդողանի քաղաքականության ուժեղ եւ թույլ կողմերը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնի վրա, Սիրիայում նրա միջամտությունը եւ նոր ամերիկյան դիվանագիտությունը: Փորձագետի հետ հարցազրույց է անցկացրել Le Figaro-ի լրագրողուհի Մարիա-Լետիցիա Բոնավիտան:

«Ստամբուլի ահաբեկչությունն ինչ-որ կերպ կապ ունի՞ Սիրիայի պատերազմի հետ»,- հարցրել է լրագրողը:

«Ստամբուլի ահաբեկչությունը, որն անշուշտ առաջին հերթին վնաս է հասցնում զբոսաշրջությանը, ինչ-որ քրդի ձեռքի գործ չէ, ինչպես շատերը մտածում են, այլ օտարերկրացի ջիհադիստների: Այն համարվում է թուրքական կառավարության ղեկավարի մարտավարության ամբողջական շրջադարձ՝ սկսած ապացուցված աջակցությամբ, այնուհետեւ անցնելով «Իսլամական պետության» եւ ուրիշների նկատմամբ բացահայտ թշնամանքի»,- պատասխանել է Շալյանը:

«Սիրիայում Թուրքիան փորձում է գրավել Էլ-Բաբ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, ի հակադրություն իր հիմնական մարտավարության, նա չի աջակցել ապստամբական եւ իսլամիստական շարժմանը, որը ղեկավարում է «Ֆաթահ աշ-Շամ» խմբավորումն Արեւելյան Հալեպի պաշարման ժամանակ: Իրականում, Թուրքիայի շահագրգռվածությունն առաջին հերթին նրանում է, որ թույլ չտա թուրք-սիրիական սահմանն ամբողջովին կախվածության մեջ լինի սիրիացի քրդերից: Թուրքիան ժամանակին Մոսկվայում կնքած համաձայնագրում հասել է նրան, որ ռուսաստանյան ուժերը չաջակցեն քրդերին, որպեսզի թուրքերը շրջափակեն 100կմ սահմանը, որոնք քրդերը չեն վերահսկում»,- մեկնաբանել է փորձագետը:

«Թուրքիան դադարել է պնդել Բաշար Ասադի նախնական հեռացումը մինչեւ որեւէ որոշում ընդունելը: Վերջին հաշվով, ոչ ոքի արդեն հետաքրքիր չէ Վաշինգտոնի կարծիքը»,- կարծում է Շալյանը:

«Իրականում ի՞նչ է փնտրում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի համար»,- հարցրել է հոդվածագիրը:

«Էրդողանն իրեն ներկայացնում է որպես կրոնական ավանդույթների վերականգնող եւ ձգտում է ամրապնդել կայսրության ժառանգությունը՝ կատարելով ընտրություն հօգուտ նախկին հզորության փառաբանման, այլ ոչ թե հիշեցնելով վերջին երկու դարերի անկումը: Ձախողված հեղաշրջման փորձի լույսի ներքո Էրդողանն իրականացրեց լայնածավալ ձերբակալություններ հասարակության բոլոր շրջանակներում, ովքեր թշնամաբար էին տրամադրված իր հանդեպ: Նա մտադիր է թույլատրել հոգեւոր դպրոցների աշակերտներին մինչեւ սպայի աստիճանի ռազմական կրթություն ստանալ՝ դրանով կանխելով սեփական աշխատակազմի աշխարհիկացումը, որտեղ բավականին մեծ մասսայականություն է վայելում քեմալականությունը»,- կարծում է փորձագետը:

«Հասարակության նման իսլամացումը չի կարող նպաստել Թուրքիայի եւ Եվրոպայի առանց այն էլ թուլացած հարաբերությունների վերականգնմանը»,- նշել է լրագրողը:

«Տնտեսապես Թուրքիան ունի հսկայական կապեր եվրոպական շուկայի հետ, հատկապես Գերմանիայի,- համոզված է Շալյանը: -Բացի դրանից Թուրքիան զգալի վճարի դիմաց իր վրա պատասխանատվություն է վերցրել ապաստանել 2 մլն փախստականների, ովքեր ցանկանում են մեկնել Եվրոպա»:

«Դոնալդ Թրամփի իշխանության գալը կարո՞ղ է չեղարկել Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը»:

«Դոնալդ Թրամփի իշխանության գալով Մերձավոր Արեւելքում Իրանի վիճակը դառնում է անկայուն, մինչդեռ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, պետք է որ անկում չապրի: Վլադիմիր Պուտինը, ով օգուտներ է քաղում Թրամփի քաղաքականության շրջադարձից, պետք է կիրառի իր ամբողջ մարտավարական տաղանդը, որպեսզի միաժամանակ պահպանի եւ՛ կապերն Իրանի հետ, եւ՛ Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները»,- պատասխանել է Շալյանը:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝