Թրամփի ընտրությունից հետո Պուտինի մեծահարուստ աջակիցների կարողությունն աճել է

96b5694375a64b8aa657a114bb61febf

«Թրամփի ընտրությունից հետո մեծահարուստ ռուսաստանցիները զգալիորեն ավելացրել են իրենց կարողությունը, ընդհանուր առմամբ, շուրջ 29 մլրդ. ԱՄՆ դոլարով»,- Independent-ում գրում է Գարիեթ Էջերհոլմը:

«ՌԴ ռուբլու փոխարժեքի եւ ռուսաստանյան բաժնետոմսերի գնանշումների աճի արդյունքում զգալիորեն հարստացած անձանց թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ աջակիցները»:

««Նովատեկի» բաժնետեր Գենադի Տիմչենկոն իր կարողությունն ավելացրել է 1,8 մլրդ. դոլարով, ընկերության մեկ այլ բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը հարստացել է 1,9 մլրդ. դոլարով՝ իր կարողությունը հասցնելով 18,2 մլրդ.-ի»:

«Ընդհանուր առմամբ, ռուսաստանցի միլիարդատերերը իրենց կարողությունն ավելացրել են 29 մլրդ. դոլարով: Տոկոսային հարաբերությամբ ամերիկացի միլիարդատերերը Թրամփի հաղթանակից հետո հարստացել են  2,8% -ով, իսկ ռուսաստանցի մեծահարուստները՝ 7,1%-ով: Ռուսաստանցի օլիգարխների բյուջեի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ռուբլու փոխարժեքի աճով, այլեւ նավթի գնաճով»,-գրում է Independent-ը:

Աղբյուր՝ Independent

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝