ԵՄ-ում նկատվում է ագրեսիվ կիբերհարձակումների կտրուկ աճ

1463752280_a561609fa595e0e73d9f490f663ce04b6439b8e65ef214f0afebf408d0a52924

«Վերջին տարում Բրյուսելում նկատվում է Եվրամիության սերվերների վրա կիբերհարձակումների կտրուկ աճ: Աճում է մտահոգությունը եվրոպական քաղաքականությանը Ռուսաստանի միջամտության հետ կապված»,- այս մասին The Financial Times-ում գրում է Արթուր Բիզլին: 2016թ.-ին եղել է Եվրոպական հանձնաժողովի սերվերները կոտրելու 110 փորձ»:

«Վերջին բացահայտումները կապված են Մոսկվայի կողմից Ֆրանսիայում եւ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մտահոգության հետ: Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները մեղադրել էին Կրեմլին նախագահական ընտրությունների նախօրեին հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ: Բրյուսելը, որտեղ պահպանվում են ԵՄ անդամ 28 պետության գաղտնի տվյալները, աճող վտանգի հետ կապված անվտանգությունն ամրապնդելու միջոցներ է ձեռնարկել: Բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգներ են ստացել օգտագործել կոդավորված էլեկտրոնային նամակներ»:

«Հանձնաժողովն ընդլայնում է նաեւ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ թվային անվտանգության ոլորտում: ՆԱՏՕ-ից հայտնում են, որ վերջին հարձակումներն «ավելի արհեստավարժ» են եղել»:

«Պարզ է, որ ամբողջ Եվրոպայում շատ հաստատություններ, այդ թվում Եվրահանձնաժողովը, տարբեր աղբյուրներից անընդհատ ենթարկվում են բազմաթիվ կիբերհարձակումների,- ասել է ԵՄ անվտանգության հարցերով հանձնակատար Ջուլիան Քինգը: -Այդ ագրեսիվ սպառնալիքները դառնում են ավելի վտանգավոր եւ կործանարար»:

Նա ավելացրել է, որ ամենավտանգավոր կիբերհարձակումներն ուղղված են «ժողովրդավարության նկատմամբ վստահության հիմքերի խարխլմանը»:

«Բրյուսելի դիվանագետները պնդում են, որ վտանգը Կրեմլի միջամտությունն է եվրոպական ընտրություններին»,- փոխանցում է թերթը:

Աղբյուր՝ The Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝