ՆԱՏՕ-ի միջամտությունն ավելի կբարդացնի իրավիճակը Սիրիայում

Dalia-Grybauskaitė-Jens-Stoltenberg-600x400

«ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ Ռուսաստանի հետ, միեւնույն ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցում է պաշտոնական Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցները երկարաձգելու որոշումը»,-գրում է գերմանական Bild հանդեսը:

«Տնտեսական պատժամիջոցները բացահայտ ազդակ են՝ ուղղված Ռուսաստանին, որ միջազգային իրավունքի խախտումները եւ ռազմական միջոցներով սահմանների փոփոխությունը ծանր հետեւանքներ պետք է ունենան: Այդ պատճառով ես աջակցում եմ պատժամիջոցները երկարաձգելու Եվրամիության որոշումը, միեւնույն ժամանակ գտնում եմ, որ մենք պետք է հետագայում էլ Ռուսաստանի հետ երկխոսության եզրեր փնտրենք: ՆԱՏՕ-ն էսկալացիա եւ սառը պատերազմ չի ուզում»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

«Մենք պետք է քննարկենք եվրոպական անվտանգության համակարգին վերաբերող հարցեր, այդ թվում ուկրաինական հակամարտությունը: Կարեւոր է տարաձայնությունների դեպքում նստել  բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել վիճելի հարցերը»,-նշել է դաշինքի ղեկավարը:

Ստոլտենբերգը նաեւ դեմ է հանդես եկել Սիրիայում ՆԱՏՕ-ի ռազմական արշավի դեմ: «Մենք տեսնում ենք Սիրիայում սարսափելի հումանիտար աղետը: Դաշինքի մեր գործընկերները եկան եզրահանգման, որ ռազմական ուժի կիրառումը վիճակն ավելի ահավոր կդարձնի: Մենք այդ կերպ առավել ընդգրկուն կրոնական հակամարտության եւ ավելի մեծաթիվ անմեղ զոհեր ունենալու ռիսկի կդիմենք: Ռազմական գործողությունները չեն կարող լուծել բոլոր խնդիրները»,-եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝