Ինչպես է Պուտինը ցանկանում վիժեցնել Մերկելի վերընտրությունը

17BB5040-FC0E-4826-A15A-C4AB960DBBC6_mw1024_mh1024_s

«Ռուսաստանն աննախադեպ տեղեկատվական արշավ է ծավալելու գերմանական Բունդեսթագի 2017թ.-ի ընտրություններից առաջ»,-հայտնել է չեխ փորձագետ Յակուբ Յանդան Bild հանդեսին տված հարցազրույցում: Ըստ նրա, նախագահ Պուտինը փորձում է թույլ չտալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերընտրությունը:

«Ռուսաստանից կարելի է սպասել հարձակման երկու տարբերակ: Առաջինը՝ սովորական կիբերհարձակումները, որոնց նպատակը բնակչության վրա ճնշում գործադրելն է եւ այն մտավախության մթնոլորտի ձեւավորումը, որ իբր կառավարությունն անկարող է պաշտպանել իրենց: Երկրորդը՝ նպատակաուղղված գրոհներն այն անձանց վրա, ովքեր հանդես են գալիս ընդդեմ ռուսաստանյան ագրեսիայի, մասնավորապես Անգելա Մերկելի դեմ: Բացի այդ, կթողարկվեն նաեւ ֆեյք-լուրեր նրանց վարկաբեկելու համար: Գլխավոր նպատակը Մերկելին պատերազմ հրահրողի կերպարով ներկայացնելն է, ով իբր առաջ է տանում ոչ թե գերմանական, այլ ամերիկյան շահերը»,-կարծիք է հայտնել Յանդան:

«Ես սպասում եմ լայնածավալ ապատեղեկատվական արշավի ընդդեմ կանցլեր Մերկելի, շարունակում է փորձագետը: – Փորձ կարվի կասկածի տակ առնել նրա լեգիտիմությունը տարբեր մակարդակներում: Այն ամբողջ բացասականն, ինչ կատարվում է Գերմանիայում կապված ներգաղթյալների հոսքի հետ, կներկայացվի որպես Մերկելի անձնական ձախողում»:

«Ռուսաստանը նաեւ ակտիվ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ փախստականների հարցով համաձայնությունը ձախողվի: Դա փախստականների նոր ալիք կառաջացնի, ինչը քարոզչական արշավի կրակին յուղ կավելացնի»:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝