«Փախստականների կողմից կանանց բռնաբարության խնդիրը լուծել հնարավոր չէ»

image

«Գերմանիայում հերթական անգամ փախստականների կողմից տեղի են ունեցել հանցագործություններ կանանց նկատմամբ: Առաջին դեպքում բռնաբարել եւ սպանել էին 19-ամյա Մարիա Լ.-ին, երկրորդ դեպքում բռնաբարել էին երկու ուսանողուհիների՝ 21 եւ 27 տարեկան: Անցած ամանորի գիշերը Քյոլն քաղաքում տեղի ունեցած դեպքերից հետո նոր հանցագործությունները «վերակենդանացրել» են բռնաբարությունների եւ փախստականների ավանդույթների հետ դրանց կապի վերաբերյալ քննարկումները»,- գրում է գերմանական Bild հանդեսը:

«Կան մի քանի տարբերակներ, թե ինչու են դեռահասները դառնում հանցագործ»,- պատմում է Շտուտգարտ քաղաքի երեխաների, դեռահասների հոգեբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ եւ պրոֆեսոր Միխայել Գյունտերը:- Երիտասարդները ժամանում են այն երկրներից, որտեղ կանանց ճնշում են, իսկ մեզ մոտ տեսնում են բաց հասարակություն, եւ դա նրանց մոտ հակասական զգացում է առաջացնում: Նրանք չեն կարողանում հարմարվել այդ ամենին, եւ արդյունքում վախի, անվստահության ու թերարժեքության զգացումի ֆոնին նրանք կարիք են ունենում իրենց ապացուցելու, որ տղամարդ են»:

«Ավելին, այն վերաբերմունքը կանանց նկատմամբ, որը չկա մեզ մոտ, նրանց ներշնչվում է հայրենիքից: Այնտեղ կանանց չի կարելի դիպչել մինչ ամուսնությունը: Այնտեղ նրանք մեծանում են սեռական բարոյականության ճնշման բեռի ներքո, ինչը նրանց արգելում է սեռական կյանք ունենալ ամուսնությունից առաջ: Իսկ այստեղ նրանք շփվում են ինքնավստահ կանանց հետ, ովքեր չեն փակում իրենց դեմքերը եւ չեն թաքնվում»,- շարունակում է պրոֆեսորը:

Իսլամ ուսումնասիրող պրոֆեսոր Բասամ Թիբին նշում  է. «քանի որ գերմանացի կանայք ապրում են տղամարդկանց հետ՝ միեւնույն ժամանակ ամուսնացած չլինելով նրանց հետ, փախստականները նրանց մեջ տեսնում են պոտենցիալ «անբարոյականների» եւ «որսի», ում կարելի է բռնաբարել»: Թիբին կարծում է, որ փախստականների կողմից կանանց բռնաբարության խնդիրը լուծել հնարավոր չէ, այդ պատճառով նման միջադեպերը կշարունակվեն տեղի ունենալ նաեւ հետագայում:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝