Ջիհադիստները ծրագրել են հարված հասցնել Հռոմին

police-800x500

«Իտալիայի ոստիկանությունը Լոմբարդիայում ձերբակալել է իտալական անձնագրեր ունեցող 4 մարոկկացու, եւս 2-ը գտնվում են փախուստի մեջ»,-գրում է Էմիլիո Ռանդաչիոն La Repubblica թերթում:

«Ինչպես հայտնի է դարձել, Իտալիայի 2 քաղաքացի՝ Կորաիշի ամուսինները, մարոկկացի Մոհամեդը եւ նրա մահմեդական դարձած կինը՝ Ալիսան, 2015թ.-ի փետրվարին իրենց 3 երեխաների հետ միասին լքել են Բուլչիագո քաղաքը: Նրանք հավաքագրվել են ջիհադիստների կողմից եւ արդեն Սիրիայում են`«Իսլամական պետության» դրոշի ներքո: Այնտեղից նրանք կոչ են անում Եվրոպայում բնակվող իրենց ընկերներին` հետեւել իրենց օրինակին»:

«Միլանի դատախազ Մանուել Կաննավալեն 6 անձի ձերբակալման օրդեր էր տվել`Կորաիշի ամուսինների եւ  մարոկկական ծագումով Իտալիայի 4 քաղաքացու համար: Կորաիշիի քույրը` Վաֆեն, հավաքագրող է եղել, եւ հենց նա էլ հայտնել է, որ եղբայրը մտադրություն ունի մահապարտ-շեհիդ դառնալ»:

«Այս բլիցը կարելի է համարել հետաքննության լուրջ առաջընթաց, քանի որ մինչ այդ իրավապահները բացահայտում էին միայն հավաքագրողներին եւ ջիհադիստներին համակրող անձանց, սակայն այս անգամ բացահայտվել են Իտալիային ուղղված կոնկրետ հղումներ եւ ահաբեկչությունների սպառնալիքներ: Իսլամիստները ձգտել են հարվածներ հասցնել Հռոմին եւ Իսրայելի դեսպանատանը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝