«Իսլամական պետությունը» զրկվում է Պալմիրայից եւ նահանջում Իրաք

1123847

«Օրերս սիրիական բանակը վերանվաճեց Պալմիրան՝ այնտեղից դուրս մղելով «Իսլամական պետության» ջիհադիստներին, որոնք վերահսկողության տակ էին պահում հնագույն քաղաքը մոտ մեկ տարի»,- հաղորդում է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը:

«Ռուսաստանյան օդուժի ավելի քան 150 թռիչքները թույլ տվեցին մեզ գրավել Պալմիրայից արեւմուտք գտնվող բարձունքները, բայց այժմ ավիացիայի դերը զգալիորեն կրճատվել է, ընթանում են փողոցային մարտեր, նշում են սիրիացի սպաները: Ռուսաստանը նաեւ ուղարկել է գործողության վայր հատուկ նշանակության ջոկատ»,- գրում է թերթը:

«Ռուսաստանցիների համար Պալմիրայի ազատագրումը փայլուն գովազդային ակցիա է: Սա Պուտինի նվերն է աշխարհին: Նվեր բոլոր նրանց, ովքեր կասկածում էին Ռուսաստանի նախագահի մտադրության անկեղծությանը,- նշում է թղթակից Ֆրանսուա Քլեմանսոն: -Սակայն Պալմիրան ավելի շատ խորհրդանշական նվեր է, քան ռազմավարական: Ռուսաստանցիներն այսօր ցանկանում են համաձայնության գալ Պարսից ծոցի եւ տարածաշրջանի արաբական երկրների հետ եւ ստիպել սիրիացիներին գալ հավասարակշռված համաձայնության»:

«Ինչ վերաբերում է Իրաքի կառավարության կողմից հայտարարված Մոսուլի վրա հարձակմանը, այն անակնկալ է դարձել նույնիսկ կոալիցիայի գործընկերների համար: Մոսուլը փոքր Ստալինգրադն է, որի ազատագրումը հնարավոր չէ հիմա ցամաքային զորքերի եւ միջոցների բացակայության պատճառով: Ահաբեկիչներն այնտեղ փորել են շատ խորը թունելներ եւ ականապատել են մոտեցող բոլոր ճանապարհները: Անհրաժեշտ է նրանց զգալիորեն թուլացնել այնտեղ մուտք գործելուց առաջ»:

«Ահաբեկիչները կորցնում են տարածքներ, թուրք-սիրիական սահմանին անցակետեր, ֆինանսական միջոցներ: Պենտագոնից հայտարարել են ԻՊ-ի «ֆինանսների նախարար» Աբդել Ռահման ալ-Քադուլիի չեզոքացման մասին: «Խալիֆայության» զինյալների աշխատավարձերը տարվա սկզբից կրկնակի կրճատվել են: ԻՊ-ն այլեւս չունի կորցրած դիրքերը վերադարձնելու հնարավորություն, եւ սա մղում է ջիհադիստներին ահաբեկչական նորանոր գործողությունների»,- նշում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Journal du Dimanche

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝