Պապը ներել է Պուտինի բոլոր մեղքերը պատրիարքի հետ հանդիպելու համար

12722056_804848269643782_889178042_n

«Ֆրանցիսկոսը խուսափում էր ուղղափառ աշխարհի եւ Մոսկվայի կայսերական քաղաքականության հասցեին լուտանքներից եւ պարգեւատրվել է Հավանայում պատմական հանդիպումով»,- գրում է Սանդրո Մաջիստերը L’Espresso-ում:

«Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի աշխարհաքաղաքականության կատարյալ պատկերումն է: Նա շրջանցում է խոչընդոտներն առանց դրանց դեմ պայքարելու, առաջնահերթություն է տալիս մարդկանց միջեւ շփումներին, ինչպես դաշտային հիվանդանոցում, որտեղ ոչ ոք չի սպասում՝ երբ կավարտվի պատերազմը»,- գրում է լրագրողը:

«Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում պատերազմ է ընթանում, եւ Ռուսաստանը դրանցում մեծ դեր է խաղում: Բայց Ֆրանցիսկոսի համար Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարքի հետ գրկախառնությունը, որպես խաղաղության նշան ավելին արժե, քան ուշադրությունը կաթոլիկ բնակչությանն այդ տարածաշրջաններում»:

12746606_804848286310447_949076970_n

«Ֆրանցիսկոսն ամեն ինչ արել է, որպեսզի չնեղացնի մոսկովյան պատրիարքին եւ Պուտինի կայսերական քաղաքական էլիտային, դրանով հիասթափություն տարածելով եպիսկոպոսների, հոգեւորականների եւ այդ տարածաշրջանում կաթոլիկ եկեղեցու հետեւորդների շրջանում: Պապն արձագանքել է «չեզոք» երկիր կոչված Կուբայում հանդիպում անցկացնելու Կիրիլի առաջարկին: Իրականում այդ երկրում չեզոք ոչինչ չկա, ինչպես որ չկա ազատություն: Կուբան մտնում է աշխարհի 10 երկրների ցանկում, որտեղ կան մեծ թվով քաղբանտարկյալներ: Կուբացիները շարունակում են հազարներով փախչել երկրից»:

«Ինչ վերաբերում է Սուրբ Աթոռի դիրքորոշմանը Մերձավոր Արեւելքի վերաբերյալ, ապա այն չեզոք չէ եւ շատ հստակ է: Եվ այդպիսին է դարձել այն բանից հետո, երբ Պուտինը հարված չհասցնելով ԻՊ-ին ամրապնդեց իր առաջատար դերը շիա ասադամետ ճակատում: Ռուս ուղղափառ եկեղեցու լայն շրջանակներում սա կոչվում է «սրբազան պատերազմ»: Վատիկանի դիվանագիտությունն ավելի սերտորեն կապված է Իրանում գերիշխող շիական առանցքի հետ, հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո, քան սունի աշխարհի, որի ղեկավարող կենտրոնը Կահիրեի աստվածաբանական «Ալ-Ազհար» համալսարանն է, եւ որը հինգ տարի առաջ խզել էր հարաբերությունները Հռոմի հետ: Իսկ Հալեպի վրա թափվում են Հռոմի Հայրապետի համար թանկարժեք եւ պատրիարքի կողմից օրհնված ռուսական ռումբերը»,- գրում է Մաջիստերը:

Աղբյուր՝ L’Espresso

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝