Պուտինն ու Հռոմի պապը բանակցություններ կվարեն ՄԱԿ-ում

557410b9b17d7_10(83)

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպում ունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ կայուն զարգացման գագաթաժողովի շրջանակներում, ասել է Վատիկանի մշտական ​​ներկայացուցիչը ՄԱԿ-ում»,- հաղորդում է The New York Times-ը։

«Ըստ դիվանագիտական ​​արձանագրության՝ Հռոմի պապն անցկացնում է երկկողմ հանդիպում երկրի նախագահի հետ, որը ղեկավարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Սեպտեմբերին դա կլինի Ռուսաստանը, եւ հետեւաբար՝ Պուտինը»,- պարզաբանում է հոդվածի հեղինակ Սոմինի Սենգուպտան։

Պապի ելույթը ծրագրված է սեպտեմբերի 25-ին․ նա իր խոսքով կդիմի համաշխարհային առաջնորդներին գագաթաժողովի բացումից առաջ։

ՄԱԿ-ում Վատիկանի բարձրագույն ներկայացուցիչ արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզան ասել է, որ Հռոմի պապը ելույթ կունենա իսպաներեն եւ կանդրադառնա այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, աղքատությունը, փախստականների եւ միգրանտների տեղաշարժը։ «Այսքան շատ թեմաներ, իսկ նա կունենա ընդամենը 30 րոպե ելույթի համար»,- նկատել է ՄԱԿ-ում Վատիկանի բարձրագույն ներկայացուցիչը։

Արքեպիսկոպոս Աուզան հրաժարվել է տեղեկացնել, թե հատկապես ինչ կասի Հռոմի պապը: «Սուրբ հայրն անակնկալներով լեցուն մարդ է»,-նշել է արքեպիսկոպոսը։

«Պապը կանգ կառնի Սուրբ աթոռի առաքելության պաշտոնական նստավայրում, եւ այնտեղ չի լինի որեւէ ընդունելություն կարդինալների համար, ինչպես եղել է Բենեդիկտոսի ժամանակ»,- փոխանցում է հոդվածագիրը։ Նրա սնունդը կլինի հասարակ․ արքեպիսկոպոս Աուզան հայտնել է, որ Պապի բժիշկը կոչ է անում սահմանափակվել ձկով, բրնձով եւ հավի կրծքամսով։ Նրա սենյակում միայն ջուր եւ բանան կլինի։ Պատվիրակության կազմում կլինի շուրջ 40 մարդ»։

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

                                                                                        

Դիտվել է՝