Թրամփի նախագահության 100 օրը. նա ոչ «ռուսական զինվորիկ» է, ոչ էլ «ֆաշիստ»

25234

«Մինչ Դոնալդ Թրամփի հաղթանակը, մեզ նախազգուշացնում էին, որ նա ռուսական զինվորիկ է, ֆաշիստ է, նա գլխիվայր շուռ կտա այն բոլոր արձանագրությունները եւ ավանդույթները, առանց որոնց հնարավոր չէ ղեկավարել պետությունը»,- Bloomberg View-ում գրում է լրագրող Էլի Լեյքը:

Հեղինակի կարծիքով, հիմա, երբ արդեն ավարտվում է Թրամփի նախագահության առաջին 100 օրը, պարզ դարձավ, որ Թրամփը ոչ «Սիբիրի թեկնածու» է եւ ոչ էլ «Մուսոլինիի վերադարձած երկվորյակը»: Լեյքը նշում է. Թրամփը հիմա ավելի կոշտ դիրքորոշում է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քան նախընտրական քարոզչության կամ նախագահության առաջին շաբաթների ընթացքում:

««Վերբեռնում» տեղի չունեցավ: Թրամփն ավելի սիրալիր վերաբերմունք ունի Չինաստանի նկատմամբ՝ Ասիայում Ռուսաստանի ավանդական մրցակցի: Նա անհնարին է դարձրել «Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը»՝ Չինաստանի հարեւանների հետ բազմակողմանի առեւտրային համաձայնագիրը: Վերջերս նա ասել էր, որ չի հետապնդելու Չինաստանին արտարժույթի փոխարժեքի մանիպուլյացիայի համար, ողջունում է Հյուսիսային Կորեայի դեմ Չինաստանի հետ համագործակցությունը ներկայիս միջուկային ճգնաժամի ընթացքում»,- ասվում է հոդվածում:

«Իսկ Ռուսաստանի հետ Թրամփը վարվում է այնպես, ինչպես խոստացել էր վերաբերվել Չինաստանին, կարծում է հեղինակը: Թրամփի աշխատակազմը ողջունել է Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ի հրթիռային հարվածը սիրիական ավիաբազայի ուղղությամբ հարված էր Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի միակ իսկական «հաճախորդին», ինչը Մոսկվային հանկարծակիի բերեց եւ ավելի վատթարացրեց հարաբերությունները, որոնց «վերանայումն» ակնկալում էր Կրեմլը Թրամփից»:

«Ներկա դրությամբ թե Մոսկվան եւ թե Վաշինգտոնը պնդում են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները պատմության մեջ երբեք այսքան վատ չեն եղել: Անցած շաբաթ ռուսաստանյան ռմբարկուները մուտք են գործել Ալյասկայի օդային տարածք՝ փորձելով Թրամփի վճռականության աստիճանը: Ամերիկացի հայտնի հրամանատարներից մեկն ակնարկել է, որ Ռուսաստանն Աֆղանստանում զինում է «Թալիբանին»,- նշում է հեղինակը: Այսպիսին է փաստարկների երկար ցուցակն ընդդեմ այն վարկածի, իբր Թրամփը ռուսաստանցի գործակալ է»:

Իսկ ինչպե՞ս ուսումնասիրել այն վարկածը, թե Թրամփը ավտորիտար ղեկավար է կամ ֆաշիստ: Լեյքը խոստովանում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում կային հիմքեր նման ենթադրությունների համար:

«Սակայն իսկական ֆաշիստներն ավելի լավ են կարողանում համախմբել իշխանությունը եւ իրականացնել իրենց ծրագրերը: Այս առումով Թրամփը Հուլիոս Կեսարը չէ: Դատավորները Թրամփին նկատողություն են արել մի շարք մուսուլմանական երկրներից քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու համար: Օբամայի կողմից ներդրված բժշկական ապահովագրությունը չեղարկելու նրա առաջին փորձերը ձախողվել են: Ֆաշիզմը կորպորատիվ եւ ռազմական էլիտաների համախմբումն է ավտորիտար ղեկավարի շուրջ: Հիմա Թրամփի խորհրդականները նրան ավելի ավանդական նախագահական ծրագրի իրականացման են դրդում»,- գրում է հեղինակը::

Աղբյուր՝ Bloomberg View

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝