Թուրքիա. հեղաշրջման փորձից 1 տարի անց

20117585_1219919344803337_1030120209_n

«2016թ.-ի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը թուրք զինվորականների խումբը երկրում հեղաշրջման փորձ ձեռնարկեց՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանությունից հեռացնելու նպատակով: Հեղաշրջումը ձախողվեց. մեկ գիշերվա ընթացքում զոհվեց 249 մարդ, ավելի քան 2000-ը վիրավորվեցին»,-հաղորդում է Deutsche Welle-ն:

Հուլիսի 20-ին Էրդողանն արտակարգ դրություն սահմանեց երկրում, ինչը երկարաձգվել է արդեն 3 անգամ: Նախագահը հնարավորություն ստացավ միահեծան որոշումներ կայացնել եւ օրենքներ հրապարակել՝ շրջանցելով խորհրդարանը: Այդ հնարավորությունից Էրդողանն օգտվել է արդեն 24 անգամ: Թուրքական ընդդիմությունը պնդում էր, որ նախագահական ինքնակամ որոշումների այդ ավանդույթը ոտնահարում է ժողովրդավարական արժեքները եւ կործանում խորհրդարանական ինստիտուտը:

Լայնածավալ «զտումների» ընթացքում Թուրքիայում ավելի քան 168 հզր մարդու մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար: 50 հզր մարդ ձերբակալվեց, 8 հզր.-ը գտնվում են հետախուզման մեջ:  

Նախագահի հրամանով երկրում փակվեցին հազարավոր կազմակերպություններ՝ համալսարաններ, մասնավոր դպրոցներ, հիմնադրամներ, հանրակացարաններ, բժշկական կենտրոններ, որոնց աշխատակիցներին կասկածում էին Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ: Պետական կառույցների ավելի քան 150 հզր աշխատողներ զրկվեցին իրենց աշխատանքից: Առավել շատ տուժեցին մանկավարժները: Շուրջ 33.000 ուսուցիչների եւ 5.300 դասախոսների հեռացրեցին աշխատանքից:

Տուժեցին նաեւ ոստիկանները, զինծառայողները, դատաիրավական համակարգի աշխատակիցները: Էրդողանի թիրախում հայտնվեցին նաեւ լրատվամիջոցները: Ներկայումս Թուրքիայում բանտարկված են 166 լրագրողներ:

20117326_1219919338136671_557115576_n

20030787_1219919351470003_1586494033_n

20068435_1219919334803338_1975620281_n

20117585_1219919344803337_1030120209_n (1)

20067639_1219919331470005_93229068_n 20120846_1219919348136670_1003848429_n

Աղբյուր՝  Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝