«Պոբեդա» ավիաընկերության կեղծիքը. 999 ռուբլու PR արշավը եւ նոր գնացուցակը

photo

Ռուսաստանյան «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության շռնդալից մուտքը շուկա և առաջարկվող ցածր գները, ինչպես և կանխատեսվում էր, երկար չգործեցին:

2016 թվականի դեկտեմբերի 15-ից ընկերությունը սկսեց մշտական թռիչքները Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Մոսկվա-Գյումրի չվերթի ուղետոմսի նվազագույն գին սահմանվել էր 999 ռուբլին: Թեև հենց սկզբում հայտարարվում էր, որ ավիատոմսերը լինելու են սահմանափակ, սակայն ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ բոլոր չվերթներում կլինեն տոմսեր 999 ռուբլի արժեքով: Ընկերության ներկայացուցիչները նաև վստահեցնում էին՝ մտավախությունը, թե յուրաքանչյուր չվերթում նվազագույն գնով 1-2 տեղ կլինի, անտեղի է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝