Ուկրաինայում գազի սակագինը հնարավոր չէ նվազեցնել «Նավթագազ»-ի պատճառով

49250866_305860220040175_8556617422583365632_n

Ուկրաինայում գազի սակագինը հնարավոր չէ նվազեցնել «Նավթագազ»-ի պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Լենտա»-ն` «NewsOne»-ին հղումով, հայտարարել է երկրի տնտեսության նախկին նախարար Վլադիմիր Լանովոյը:

««Նավթագազ»-ը գնում է գազը, և նրա համար կապ չունի` որ երկրի գազն է, և միայն նրան բոլոր  ընկերությունները պետք է գազ մատակարարեն, և ընկերությունը այն բաշխում է: Շուկան գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ գազ արտադրողները շատ են: «Նավթագազ»-ն ու նրա ընկերությունները պետք է իրարից տարանջատել», – ասաց Լանովոյը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայում գազի գինը մեկ քառորդով կբարձրանա, ինչը պայմանավորված է Ուկրաինայի պարտքերով: Հակառակ դեպքում երկրին դեֆոլտ էր սպառնում:

Դիտվել է՝