Պարտադիրի բաղադրիչ. կոմպրոմիսային որոշու՞մ, թե՞ մարդու իրավունքների խախտում

lur

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ  կմտնի կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է  դրվում կենսաթոշակային համակարգին միացող անձանց կողմից կատարվող վճարների կեսը: Արդյունքում ապահովվում է համակարգի սահուն եւ ամբողջական ներդրումը: Մենք ունեցանք այն կառավարությունը, այն վարչապետը, որը չվախեցավ եւ  հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվելու է»,- ասում է   տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչին:

«Որոշումը շատ կարեւոր էր թե   ֆինանսական, թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյունից»,- կարծում է տնտեսագետը: Նրա դիտարկմամբ՝ երկարաժամկետ հատվածում վաստակածից շատ սպառումը, ծերացող ազգ լինելու հանգամանքը եւ կենսաթոշակային հին համակարգը ստիպելու էին, որ պետությունն ամեն տարի ստիպված մեծացներ եկամտահարկը:

Գործարար Վահան Քերոբյանն էլ համոզված է, որ կառավարությունն ընդհանուր առմամբ կայացրեց կոմպրոմիսային որոշում, որի արդյունքում ֆինանսական բեռը, որը կրում է բիզնեսը, էապես չի ավելանա:

Այնուամենայնիվ, Վահան Քերոբյանը կարծում է, որ հիմնական մարտահրավերները դեռ առջեւում են:  

Մինչդեռ փաստաբան Անահիտ Բեգլարյանը համոզված է, որ  իրավական տեսանկյունից կառավարության որոշումը, որտեղ նշվում է պարտադիրի բաղադրիչը, մարդու իրավունքների խախտում է:

Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը տարածվելու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողների վրա։ Մինչ այդ համակարգին միացել էին պետական կառավարման համակարգի աշխատակիցները ու  նրանք, ովքեր մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառով համակարգից հրաժարվելու դիմում չէին գրել։

Լուսինե Նորեկյան

 

Դիտվել է՝