Ի՞նչ կտա Եվրամիության հետ համաձայնագիրը Հայաստանին

V1A0070

«Նոր իրողություններ են առաջ եկել: Եթե նախկինում ԵՄ-ն հստակ դնում էր հարցադրում՝ կամ-կամ, կամ պիտի նրանց հետ լինեք, կամ մեզ հետ, հիմա կարծես թե այդ կոշտ պահանջը վերացվել է, և մեր հանրապետության ղեկավարությունը փորձում է նոր բանաձև բերել իրողության մեջ՝ և-և-ի բանաձևը: Բայց ես պետք է ասեմ, որ թե՛ Եվրամիության, թե՛ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները գրեթե հավասար են»,- ասում է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա պնդմամբ՝ մեզ համար շահեկան է եղել լինել ԵԱՏՄ անդամ՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներում ունենք հայրենակիցներ, ովքեր աշխատում են և Հայաստան զգալի քանակով տրանսֆերտներ են ուղարկում, որի հաշվին Հայաստանը կարողանում է մեղմել արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը:

Հայաստանն արդեն 1,7 մլրդ դոլարի արտահանման ծավալներ ունի, որը մինչև տարեվերջ կհատի 2 մլրդ-ի սահմանը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝