«Միլիարդների հասնող եկամուտ». Պորոշենկոյի ինչին է պետք օֆշորը

47ecc4520e83549615f750e105abf195

«Նպատակը, որի համար Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հիմնել է օֆշորը, ըստ երեւույթին, կապ չունի «Ռոշեն» հրուշակեղենի բիզնեսը վաճառելու նրա հայտարարության հետ: Ավելի հավանական է, որ նպատակը «նախագահական ձեռնարկության» հարկերի նվազեցումն է»,-գրում է Vesti.ua-ն:

«Դատելով ամեն ինչից՝ օֆշորները ստեղծվում են նրա համար, որպեսզի խուսափեն շահութահարկից ընկերության եկամուտ ստանալու կամ վաճառքի դեպքում»,- նշվում է Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի լրագրողական հետաքննությունում:

Ներկա պահին, լրագրողների տվյալներով, «Ռոշենը» շարունակում է տնօրինել նիդեռլանդական ընկերությունը:

2014թ.-ի հունիսին «Ավելլում» ուկրաինական ընկերության իրավաբանները, ովքեր ներկայացնում են Պորոշենկոյի շահերը, Մեն կղզուց «Էփլբայ» ընկերության իրավաբաններին նամակ են գրել: «Չափազանց նուրբ գործ է: Հաճախորդի անունը Պետրո Պորոշենկո է: Մենք աշխատում ենք նրա հրուշակեղենի բիզնեսի վերակազմավորման վրա: Միջազգային շուկաներում մուտք ունենալու համար մենք պատրաստվում ենք հիմնել խմբի նոր հոլդինգային ընկերությունը Լյուքսեմբուրգում: Հոլանդական ենթահանձնաժողովը ղեկավարելու է բոլոր գործող ընկերությունները: Հարկային վերահսկողությունն իրականացնելու է կիպրոսյան ֆիրման, որը ղեկավարելու է օֆշորային ընկերությունը: Մենք նախընտրում ենք Վիրջինյան կղզիները, սակայն Մեն կղզին նույնպես կլինի: Այն տնօրինելու է ակցիաները եւ ստանալու է շահաբաժիններ: Որոշակի պահի ակցիաների վաճառք հնարավոր է»,- ասվում է այդ նամակում:

«Հարկային նպատակները փաստաթղթում նշվում  են որպես գլխավոր, իսկ «Ռոշենի» վաճառքը՝ հնարավոր: «Էփլբայ»-ը՝ ամենահեղինակավոր եւ խոշոր իրավաբանական ֆիրմաներից մեկը, որը ծառայություններ է մատուցում օֆշորային հաշվառման, հարկային պլանավորման եւ կորպորատիվ կառավարման հարցերով, չի համաձայնել կորպորատիվ ծառայություններ մատուցել Պորոշենկոյի ընկերություններին»:

Այսպես, նամակագրության մեջ ընկերության մենեջեր Էնդրյու Ուիլինսը նշում է. «Ինձ հարցրել են, թե մենք պատրա՞ստ ենք արդյոք կորպորատիվ ծառայություններ մատուցել Ուկրաինայի նոր նախագահի վերահսկողության տակ գտնվող ընկերություններին»: Կայմանյան կղզիներում ընկերության մենեջեր Ռոբերտ Վուդսը պատասխանել է. «Այսօրվա վերնագրերից՝ «Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն խոստացել է վրեժխնդիր լինել ռուսամետ անջատողականներից, ովքեր խոցել են ինքնաթիռ, որտեղ եղել են 49 զինծառայողներ»: Դուք կարող եք անմիջապես գիտակցել նրա հետ համագործակցության ռիսկերը, քանի որ ով գիտի՝ ինչպիսին կլինի վրեժը: Կարծում եմ, որ չարժե ռիսկի դիմել»:

«Վերջին հաշվարկներով, ուկրաինացի նախագահի եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում աճել եւ գերազանցել են մեկ միլիարդը: Պորոշենկոյի հարստացման գլխավոր աղբյուրը համարվում է նրա հրուշակեղենի կորպորացիան՝ «Ռոշենը»: Ընկերության գործունեությունը չես կարող թափանցիկ անվանել, նա չի հրապարակում ֆինանսական հաշվետվությունները, իսկ վերջերս նույնիսկ արգելել է պաշտոնական թերթին հրապարակել վճարված հարկերի չափի մասին տեղեկություն: Պետրո Պորոշենկոն ցանկանում է, որպեսզի կորպորացիան աշխատի առավելագույն գաղտնի պայմաններում»,- ամփոփում են լրագրողները:

««Պանամյան արխիվներում» պատմության մեջ ամենախոշոր տվյալների արտահոսքը բացահայտել է համաշխարհային էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների: Մասնավորապես օֆշորգեյթում հայտնվել են 140 քաղաքական գործիչներ աշխարհի 50 երկրներից: Սակայն Պետրո Պորոշենկոն հայտնվել է առանձին ցուցակում, որտեղ ընդգրկված են 12 պետությունների ներկայիս եւ նախկին ղեկավարներ, որոնց մի մասը համարվում են բռնապետեր եւ կաշառակերներ: Այդ փաստաթղթերի հրապարակումը հանգեցրել է քաղաքական հետեւանքների այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսլանդիան, Հայաստանը եւ Ուրուգվայը»:

Աղբյուր՝ Vesti.ua

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝