Աշխատավարձը, սոցիալական նպաստը և կենսաթոշակը չեն բարձրանա նաև 2018թ.-ին

22237274_834049693431083_2063747484_n

Համընդհանուր թանկությունների ֆոնին աշխատավարձը, սոցիալական նպաստը և կենսաթոշակը չիեն բարձրանա նաև 2018թ.-ին:

Երեկ ԱՎԾ-ն հրապարակեց պաշտոնական թվային տվյալներ, համաձայն որոնց ՀՀ պարենային շուկայում առկա է գնաճ: Թանկացել են միսը, կարագը, շաքարավազը, նաև հագուստն ու կոշկեղենը:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ 2018թ.-ի բյուջեի նախագծում սոցիալական հատկացումները նվազել են, ինչից կարելի է ենթադրել, որ ոչ միայն չեն բարձրանա աշխատավարձը, նպաստը, կենսաթոշակը, այլև ստիպված են որոշ ընտանիքների պարզապես զրկել սոցիալական նպաստից:

Մոտ 1,2 մլրդ դրամով կրճատվել են սոցիալական հատկացումները

Բյուջեի ծախսերից 416 մլրդ դրամը հատկացվելու է կենսաթոշակների ու նպաստների վճարմանը: Անցած տարվա համեմատ մոտ 1,2 մլրդ դրամով կրճատվել են այս ուղղությամբ հատկացվող գումարները:

Գրեթե չեն ավելացել նաև աշխատավարձի վարձատրությանն ուղղված գումարները: Սա արդեն իսկ նշանակում է, որ որ 2018թ. աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի լինելու:

Ենթադրաբար կրճատվելու է նպաստառու ընտանիքների թիվը, ավելի խստացվելու են հաշմանդամ քաղաքացիներին հիվանդության կարգ տրամադրելու մեխանիզմները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝