2017թ.-ի տեխնոլոգիաները, որոնք կփոխեն մեր կյանքը

large_zAYzevrmjOz7Lo_m7qkEphsevALgr-rNEdRmbTzDVrc

Ներկայում մենք գտնվում ենք տեխնոլոգիական հեղափոխության էպիկենտրոնում: Մոտ ապագայում ինչպիսի՞ գաջեթներ կղեկավարեն մեր կյանքը:

Լոս Անջելեսում սպառողների համար տեղի է ունեցել էլեկտրոնիկայի նորարարության ցուցադրությունը, որն այս տարվա ամենասպասված միջոցառումներից էր:

«Խելամիտ» գաջեթներ

Արհեստական բանականությունը (AI) գիտաֆանտաստիկայից /sci-fi/ տեղափոխվել է իրական աշխարհ:

Այս տարի կանխատեսվում է ունենալ տեխնոլոգիայի արագ աճ, որն իր ազդեցությունը կունենա բիզնեսի եւ սպառողների վրա:

Gartner Group-ի արդյունաբերության վերլուծաբանները կանխատեսում են, որ «խելամիտ» համակարգերը, որոնք ունակ են սովորելու, հարմարվելու եւ ինքնուրույն գործելու, առաջիկա մի քանի տարիների ընթացքում կլինեն տեխնոլոգիական ընկերությունների դիտակետում:

Լոս  Անջելեսում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացվել են «խելացի սառնարաններ», որոնք կարող են ստանալ եւ տեղավորել ձեր պատվիրած սնունդը:

Լվացքի մեքենաներ, որոնք շահագործվում են ձայնային հրամանների միջոցով, եւ մանկական օրորոցներ, որոնք զգում են ձեր երեխայի տրամադրությունը, զբաղեցնում նրան համապատասխան երաժշտությամբ կամ հնչյուններով:

«Խելամիտ» համակարգերի աճը չի սահմանափակվում անհատական վիրտուալ օգնականներով, ինչպիսիք են Ալեքսա եւ Սիրի ռոբոտները: Ռոբոտները վաղուց գրավել են մեր երեւակայությունը, եւ հիմա մենք ավելի, քան երբեք, զգում ենք նրանց կարիքը եւ ողջունում նրանց դերը մեր կյանքում:

Ցուցադրության ժամանակ ներկայացվել են ռոբոտներ, որոնք կարող են զբաղվել ձեր այգիով, տեղավորել հագուստը, խնամել ձեր երեխաներին եւ պատրաստել ձեր սուրճը: Քննարկումների ժամանակ փորձագետները կանխատեսել են, որ մարդկանց փոխհարաբերությունները ռոբոտների հետ 2016թ.-ի հետ համեմատ 2017թ.-ին կկրկնապատկվի:

Ինքնավար մեքենաներ, որոնք շուտով կհայտնվեն երթուղու վրա

Վերջին մի քանի տարիների ընթացքում ինքնավար մեքենաներն ունեցել են զգալի առաջընթաց: Դրանք կարող են կողմնորոշվել խցանումների ժամանակ, կանխել վթարները եւ նվազեցնել արտանետումների ծավալը:

Google, Uber եւTesla ընկերություններն ստեղծել են մասնակի կամ լրիվ ինքնավար տրանսպորտային միջոցներ: Մեքենաշինական ընկերությունների մեծամասնությունը ծրագրել է մինչեւ 2020 թվականը ներկայացնել ինքնուրույն տեղաշարժվող տրանսպորտային միջոցներ, եւ իրենց նմուշներն ու նկարագրությունները ներկայացրել են Լաս Վեգասում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ:

Վիրտուալը դառնում է իրական

Վիրտուալ իրականությունը (VR) եւ լրացվող իրականությունը (AR) վերջին տարվա ցուցադրության նորույթներն էին. սրանք փաստում են, որ տեխնոլոգիական նորարարություններն օր առաջ դառնում են իրականություն: Ցուցադրության ժամանակ հաճախորդները հնարավորություն են ունեցել ձեւավորել, հարմարեցնել իրենց մեքենաներն ըստ իրենց ցանկության:

Նորացված հեռուստացույցներ

Հեռուստացույցները համարվում են նորարարությունների հիմնական թիրախը: Դրանք դառնում են ոչ միայն ավելի ու ավելի «խելացի», այլեւ ընդլայնվում են դրանց կարողությունները:

Նորագույն հեռուստացույցներն ավելի շատ հիշեցնում են պաստառ, քան հեռուստացույց:

Կարող ենք փաստել, որ ներկայումս տեխնոլոգիաները լիովին կարող ենք հարմարեցնել մեր կյանքին, ոչ թե մենք հարմարվենք տեխնոլոգիաներին:

Աղբյուր՝ weforum.org

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝