2017թ.-ին արձանագրվել է 3,9 տոկոսանոց գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում

image

ՀՀ ԱՎԾ-ն նախօրեին հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2017թ.-ի հունվար – օգոստոսի դրությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, սպառողական գների ինդեքսն այս տարվա օգոստոսին անցած տարվա դեկտեմբերի նկատմամբ կազմում է 98.2 տոկոս:

Սակայն երբ վիճակը դիտարկում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ կամ անցած տարվա հունվար – օգոստոսն ենք համեմատում 2017թ.-ի հունվար-օգոստոսի հետ, երկու դեպքում էլ արձանագրվել է գնաճ ընդհանուր ապրանքաշուկայում:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում արձանագրվել է 102.6 տոկոսանոց ցուցանիշ 2016թ.-ի օգոստոս ամսի նկատմամբ, իսկ 2017թ.-ի հունվար-օգոստոսը 2016թ.-ի հունվար օգոստոսի համեմատությամբ 103.9 է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝