Վարկային միջոցների ավելացման հաշվին շինարարության ծավալները 2017թ.-ին չնչին աճ են արձանագրել

1_268_big

2009 թվականից ի վեր առաջին անգամ 2017-ին Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արձանագրվել է շինարարության ծավալի աճ: 324 558.1 միլիոն դրամի շինարարություն է իրականացվել Հայաստանում, 2017-ի հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ոլորտում 0,3 տոկոսանոց աճ է գրանցվել: Կատարված աշխատանքների ընդամենը 8.5 տոկոսն է իրականացվել պետական միջոցների հաշվին: 1,6 տոկոսն էլ կատարվել է համայնքային միջոցներով:

Շինարարության ծավալների շուրջ 20 տոկոսը Հայաստանում իրականացվել է միջազգային վարկերով, որոնք ձեռք են բերվել Համաշխարհային բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից: Բնակչության միջոցների հաշվին կատարված շինաշխատանքների ծավալը կազմում է 25.2 տոկոս: ԱՎԾ-ում նշված տվյալների համաձայն այլ կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվել է աշխատանքների հիմնական՝ 47.2 տոկոսը:

1111

Նշենք, որ շինարարական աշխատանքների հիմնական մասը կատարվել է ճանապարհաշինության ոլորտում:

Ստացվում է՝ շինարարության ծավալների աճ արձանագրվել է վարկային միջոցների ավելացման հաշվին: Իսկ նոր վարկային միջոցների ձեռք բերումը նպաստում է երկրի պետական պարտքի ավելացմանը:

2017թ. դեկտեմբերին ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար: 2016թ. դեկտեմբերին ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած՝ մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով: 
 

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝