Պուտինի նավթային բիրտ կայսրությունը

aca8a761cff1e79f82b55f5617498b13 (1)

«Չնայած կոշտ քննադատությանը, Գերհարդ Շրյոդերը, այնուամենայնիվ, կընդունի ռուսաստանյան «Ռոսնեֆտ» նավթային կոնցեռնի ղեկավար կազմում ընդգրկվելու առաջարկը: Շրյոդերը հերքել է մեղադրանքը, որ ինքը հարմարվում է կրեմլամետ կառույցում, եւ ավելացրել է, որ այդ ընկերության բաժնետոմսերի 19,75%-ը պատկանում է բրիտանական BP-ին, իսկ 20%-ի բաժնետեր են հանդիսանում Քաթարը եւ շվեյցարական Glencore ընկերությունը»,-գրում է Ֆրանց Խուբիկը գերմանական Handelsblatt թերթում:

«Սակայն կոնցեռնը վաղուց արդեն անկախ չէ: Անհեթեթ կլինի ենթադրել, որ «Ռոսնեֆտն» անկախ ընկերություն է, որը կապ չունի ռուսաստանյան կառավարության հետ»,-կարծիք է հայտնել քաղաքագետ Գերհարդ Մանգոտը:    

«Մանգոտի խոսքերով՝ հասկանալու համար, թե «Ռոսնեֆտին» ինչպես է հաջողվել դառնալ աշխարհի ամենախոշոր նավթարդյունահանող ընկերությունը, պետք է վերադառնալ նախորդ դարի 90-ական թվականներ: Ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին, սակայն մինչ 2000թ.-ին Պուտինի իշխանության գալը, դա փոքր պետական կազմակերպություն էր: Այդ տարիներին Ռուսաստանի նավթագազային արդյունաբերությունը պատկանում էր մասնավոր անձանց եւ օլիգարխներին: Սակայն 1997թ.-ին Պուտինն իր դիսերտացիայում մանրամասնորեն գրի էր առել, որ հումքային  ոլորտի պետականացումը Ռուսաստանի հզորացման կարեւորագույն նախապայման է: Արդյունքում, Պուտինն ընտրեց «Ռոսնեֆտը»»:

«Մտահղացման իրագործման առաջին քայլը եղավ ՅՈՒԿՕՍ ընկերության չեզոքացումը 2004թ.-ին: Այդ ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հայտնվեց կալանավայրում, այնուհետ նրան ներում շնորհվեց, իսկ «Ռոսնեֆտը» ձեռք բերեց ընկերության ամենաեկամտաբեր ակտիվները»:

«Ոչ թափանցիկ աճուրդի արդյունքում «Ռոսնեֆտին» բաժին հասավ ՅՈՒԿՕՍ-ի ունեցվածքի մեծ մասը: Այդ օրվանից Պուտինը ձգտում է «Ռոսնեֆտն» ավելի ու ավելի հզորացնել: Իսկ մարդուն, ով ագահ օլիգարխներից խլում է նավթային հանքավայրերի վերահսկողությունը, անվանում են Իգոր Սեչին»,-նշում է Մանգոտը:

«Կրեմլի հետ առնչություն ունեցող անձինք Սեչինին համարում են Ռուսաստանի ամենաազդեցիկ երկրորդ մարդը: Ներկայումս Սեչինի կայսրությունում աշխատում է մոտ 300 հզր մարդ, իսկ «Ռոսնեֆտի» մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում կազմում է 6%»:

Աղբյուր՝ Handelsblatt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝