Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացնում է ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցը

1111

Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը ներկայացրել է կայուն զարգացման առաջին զեկույցը, որը վերաբերում է Ամուլսարի ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական, կառավարման և այլ կարևոր հարցերին։

Այսօր կայացավ զեկույցի շնորհադեսը, ընկերության ղեկավարության, ՀՀ կառավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

3333

Ելույթ ունեցան Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը, կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարուն:

Նշվեց, որ զեկույցում ներկայացված են ընկերության շահագրգիռ կողմերի կողմից նախանշված մի շարք կարևոր ոլորտներում 2016 թվականի ընթացքում արձանագրած ցուցանիշները, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության և առողջության, համայնքային առողջապահության, բնապահպանական կառավարման, համայնքների ներգրավման ու զարգացման, տնտեսական ազդեցությունների և այլ ոլորտներում:  

despan milsՀայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ ընկերությունը պատրաստ է բաց եւ թափանցիկ աշխատել շրջակա համայնքների հետ ու պատրաստ է ներկայացնել առկա ռիսկերը, որոնք հանքարդյունաբերության ոլորտում մշտապես լինում են: «Ես այցելել եմ ընկերություն, ծանոթացել եմ նրանց աշխատանքների իրականացմանը, շատ տպավորիչ է այն ամենը, ինչ կատարվել է: Ես նաեւ եղել եմ այն համայնքներում, որոնք կրելու են այս աշխատանքների ազդեցությունը, տեսնելու, թե ինչ նոր բիզնեսներ կան այնտեղ, ինչ ռիսկեր եւ ինչ օգուտներ կան այս աշխատանքների հետ կապված»,-նշեց դեսպանը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ընկերության 2016 թվականի ձեռքբերումները․

•Ընկերության կողմից իրականացվող կենսաբազմազանության ծրագրերի զգալի առաջընթացը, այդ թվում՝ Ջերմուկի ազգային պարկի ստեղծման ուղղությամբ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչպես նաև Մատնունի ծիրանավոր բուսատեսակի պահպանությանն ու Գորշ արջի տեղական պոպուլյացիայի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը,

•Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին միանալը,

•Համայնքների բնակիչների զբաղվածությունը, մասնավորապես՝ 2016թ․ վերջի դրությամբ հանքի տեղամասում աշխատող 306 հայաստանցի աշխատողների 49%-ը հանդիսանում են տեղական համայնքների բնակիչներ, 

•Հանքի տեղամասում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով $395,000 ԱՄՆ դոլարի ծախսերի իրականացումը,

•Ակտիվ մասնակցությունը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին։

2222Մարտահրավերներից են հանքի շինարարության ժամկետների հետ կապված որոշ խնդիրները, որի հետևանքով ուշացան տեղական կադրերի զբաղվածության նպատակով մեր վերապատրաստման ծրագրերը: Համայնքները սպասվածից ավելի պասիվ մասնակցեցին համատեղ մշտադիտարկման ծրագրերին, իսկ քաղաքացիական հասարակության որոշ հատվածների կողմից Ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է որոշակի անվստահություն:

Այս խնդիրները լուծելու նպատակով 2017 թվականի համար ընկերության կողմից սահմանվել են բավականին հավակնոտ նպատակներ։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի խոսքերով, «այս զեկույցը հանդիսանում է հիմնական մեխանիզմ, որի միջոցով շահագրգիռ կողմերը կարող են  հետևել մեր աշխատանքին՝ ստանձնած պարտավորությունների կատարման մասով։ Սա ևս մեկ քայլ է՝ Հայաստանում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող հանք կառուցելու և շահագործելու ճանապարհին»։ 

7777 6666 5555 4444
  

Դիտվել է՝