Ռուսաստանը նախապատրաստվում է երկարաժամկետ պատժամիջոցների

VTB-bank-in-russia_reuters

«Լոնդոնում նախկին խորհրդային դիվանագետ Անդրեյ Կոստինը, ով ղեկավարում է  մեծությամբ երկրորդ ռուսաստանյան բանկը, ցնծում էր, երբ Դոնալդ Թրամփն անցած տարի դարձավ ԱՄՆ նախագահ,- ամերիկյան Bloomberg Businessweek թերթում գրում են Հենրի Մեյերը եւ Աննա Անդրիանովան: «Շուտով մենք ականատես կլինենք ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների մեղմացմանը կամ չեղարկմանը»,- ասել էր Կոստինն այդ ժամանակ:

«Հիմա նա փոխել է դիրքորոշումը. նրա ВТБ պետական խումբը, ինչպես նաեւ մյուս տուժած ռուսաստանյան կազմակերպությունները, բախվել են  օտարերկրյա վարկերի տասնամյա սահմանափակումներին: Թրամփն ակամա կոդավորեց այդ պատժամիջոցները՝ դրանց օրենքի ուժ հաղորդելով, երբ ստորագրեց Կոնգրեսի մեծամասնության կողմից ընդունված, վետոյի օգտագործման հնարավորությունը բացառող օրինագիծը»: «Ֆինանսական ոլորտում պատերազմ է ընթանում»,- նշել է Կոստինը:

«Նոր օրենքը սահմանում է, որ Թրամփի յուրաքանչյուր քայլ պատժամիջոցները մեղմելու հարցում կարգելափակվի Կոնգրեսի կողմից: Դա նշանակում է, որ նոր պատժամիջոցները նմանություն ունեն այն պատժամիջոցներին, որոնք սահմանվել են 1947թ.-ին սառը պատերազմի ժամանակ, երբ առեւտրային սահմանափակումներ էին կիրառվել ԽՍՀՄ-ի նկատմամբ հրեական արտագաղթը խոչընդոտելու պատճառով: Այդ պատժամիջոցները գործել են 4 տասնամյակ՝ որպես Մոսկվայի մեկուսացման խորհրդանիշ»:

«Հիմա, երբ օրենքը ստորագրվել է, պարզ է, որ պատժամիջոցները երկարատեւ են լինելու»,- նշել «Ալֆա-Բանկի» գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան:

«Առայժմ շուկան հանգիստ է արձագանքում նոր իրադարձություններին: Անցած երկու ամիսներին ռուսաստանյան պարտատոմսերը, բաժնետոմսսերը եւ ռուբլին աճ են գրանցել: Ռուսաստանը կայունություն ձեռք բերեց արտաքին ցնցումների նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում՝ թույլ տալով փոխարժեքի ազատ վաճառքը, զսպելով  ծախսերը եւ փորձելով նպաստել ներմուծման փոխարինմանը: Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինը կոչ է արել ընկերություններին կրճատել  իրենց օտարերկրյա վարկերը»,-եզրափակում են հեղինակները:

Աղբյուր՝ Bloomberg Businessweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝