Հայաստանում աշխատավորի իրավունքներն՝ ըստ աշխատավարձի չափի

DSC_0012

Հայաստանում մայիսի 1-ը նշում են որպես աշխատավորի և աշխատանքի տոն: Այս օրը շատ են խոսում նաև աշխատողի իրավունքի պաշտպանությունից. այն հիմնականում չափման երկու միավոր ունի՝ աշխատաժամ և աշխատավարձի չափ:

Պաշտոնական տվյալները համադրելով՝ փորձել ենք պարզել՝ ՀՀ-ում ինչ չափով է պաշտպանված աշխատողի իրավունքը:

Ըստ ԱՎԾ ամփոփագրի՝ 2017թ.-ի առաջին եռամսյակում միջին անվանական աշխատավարձի չափը նվազել է. ոչ պետական ընկերություններում աշխատավարձերի մոտ 1.1 տոկոսի աճ է գրանցվել, պետական սեկտորում՝ նվազում:

Հանրագումարում, միջին անվանական աշխատավարձը ՀՀ-ում հունվարին կազմել է 180.384 դրամ, փետրվարին՝ 182.899 դրամ, իսկ մարտին՝ 187.659 դրամ:

1111

Օրերս հրապարակվեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ ամփոփագրի այս տարվա մարտ ամսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8 տոկոսով: Մինչդեռ, ըստ այդ աղբյուրի, պետական սեկտորում աշխատողների աշխատավարձի չափն է նվազել՝ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

222222

2017-ին Հայաստանում միջին աշխատավարձի չափը 180.000 դրամի կարգի թիվ է: Սակայն բոլորին է հասկանալի, որ կան ոլորտներ, որտեղ մի քանի անգամ ավելի պակաս են վճարում:

Հայաստանում ըստ գործունեության ոլորտի ցածր վճարվող ոլորտներ համարվում են առողջապահությունը, մշակույթը, կրթությունը: Համեմատաբար բարձր են վճարում հանքարդյունաբերության ոլորտում, պետական կառավարման ոլորտներում:

Նվազագույն աշխատավարձը՝ ՀՀ-ում

2016 թվականի վերջին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում 2011-2015» վիճակագրական ժողովածուի տվյալներով՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը համարվում է 55 հազար դրամը: 2014թ.-ին նվազագույն աշխատավարձը 50 հազար էր, 2013թ.-ի սկզբում՝ 35 հազար դրամ, հուլիսից՝ 45 հազար:

Այսպես, առանձնացրել ենք ԱՎԾ տեղեկագրի աղյուսակը՝ նվազագույն և միջին աշխատավարձերի թվով՝ ըստ տարեթվերի:

Ձախ սյունակում տարեթիվն է, միջին սյունակում՝ նվազագույն աշխատավարձի չափը՝ ըստ տարեթվի, երրորդ սյունակում՝ տվյալ տարում միջին աշխատավարձի չափը:

3333

ՄԱԿ-ի ուսումնասիրությունը ՀՀ աշխատողների և աշխատավարձի մասին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 2015-2016թթ. Հայաստանում իրականացրած նոր հետազոտության տվյալներով՝ Հայաստանում կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին: Ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս:

Ըստ ուսումնասիրության՝ թեև կանայք Հայաստանում կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ, զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում։ 2001-ից մինչ 2011 թվականը մասնագիտական աշխատանքային հմտություններ պահանջող զբաղվածության մասնաբաժինը կանանց շրջանում կտրուկ նվազել է՝ 64.3 տոկոսից հասնելով 26.1 տոկոսի։

Հայաստանում պետական հատվածում գերակշռում են կանայք, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում: Որոշումների կայացման հետ չառնչվող ստորին օղակների պաշտոնների 68.6 տոկոսը կանայք են զբաղեցնում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝