«Լիդիան Արմենիա»-ի՝ Ամուլսարի շրջակա համայնքներում փոքր բիզնեսի զարգացման ծրագրերը

22222

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, բացի Ամուլսարի հանքավայրում ուղղակի աշխատատեղերի ապահովումից, նպաստում է համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը՝ ստեղծելով հարյուրավոր անուղղակի աշխատատեղեր: Տնտեսական  ազդեցությունը սկսել է արդեն դրական արդյունքներ տալ, թեեւ Ամուլսարի հանքը դեռեւս շինարարության փուլում է: Սոցիալական զարգացման ծրագրերին զուգահեռ՝ 2016թ. «Լիդիան Արմենիան» սկսել է ավելի ուղղորդված «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագիրը Գնդեվազ եւ Գորայք համայնքներում: Ծրագրի նպատակն է այլընտրանքային եկամտի աղբյուրների ստեղծումը, որոնք Ամուլսարի հանքավայրի մատակարարման շղթայի մաս կարող են դառնալ:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կյանքի են կոչվել Գնդեվազում 14, Գորայքում 9 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր, այդ թվում՝ հացաբուլկեղենի  արտադրության, մեղվաբուծության, մսի վաճառքի կետ, կարի արտադրամաս, չրի արտադրամաս եւ այլն: Մինչ օրս ընկերությունն այս ծրագրերում ներդրել է 18 մլն 486 հզր ՀՀ դրամ:

Գնդեվազ համայնքում կայացավ «Գարանդա» խմորեղենի արտադրամասի բացումը,  որը ստեղծվել է «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրի շրջանակներում:

33333

Ֆինանսավորման շնորհիվ Գնդեվազի բնակչուհի Աննա Խաչատրյանին հաջողվել է ձեռք բերել համապատասխան  սարքավորումներ, եւ այսօր արդեն նա պատվերներ է ստանում Վայքից, Եղեգնաձորից, Ջերմուկից, ինչպես նաեւ  Լիդիանի կապալառուներից, որոնք իրականացնում  են Ամուլսարի շինարարությունը: Արտադրամասը զբաղվածություն է ապահովել Աննայի եւ նրա ընտանիքի անդամների համար: «Լիդիան Արմենիա»-ի գնահատմամբ՝ յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղ Ամուլսարի հանքավայրում զուգահեռ կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ:

Այս պահին Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքները: Շինարարության տեխնոլոգիաները եւ հանքի նախագծումն իրականացվում է արեւմտյան լավագույն փորձի հիման վրա: Այսօր արդեն հողի եւ ցեխաջրերի հոսքի կանխման հարցում կիրառվում են հատուկ միջոցներ, որը միջազգային լավագույն փորձի կիրառման օրինակ է:

Ամուլսարի հանքավայրում շինարարության փուլում ուղղակի աշխատանքով է ապահովվելու 1300, իսկ շահագործման փուլում՝ 700 մարդ:

4444

Հանքի շինարարությունը տեւելու է մինչեւ 2018թ. գարուն: Աշխատակիցների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ առաջնային նախապատվությունը տալով Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գնդեվազի, Գորայքի, Սարավանի եւ Ջերմուկի բնակիչներին:  Մարտ ամսվա դրությամբ աշխատանքով են ապահովվել արդեն 457 մարդ, որոնցից 235-ն Ամուլսարի հարակից համայնքներից են: Այս տվյալները ներառում է նաեւ  ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր:

Նշենք, որ այս պահին Ամուլսարի ծրագրի շրջանակներում իրականացվում է մերձատար եւ հանքատար ճանապարհների շինարարությունը, աշխատանքներ են իրականացվում ապագա կույտային տարրալվացման հարթակի եւ ոսկու կորզման գործարանի կառուցման համար:

55555 66666

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝