Ինչքա՞ն է վաստակում շինարարը Հայաստանում եւ եվրոպական այլ երկրներում

1451081568325174728

Շինարարական աշխատանքներ իրականացնող մասնագետների՝ բանվորների, ինժեներների, եռակցողների կամ ծեփագործների աշխատանքը բազմաթիվ երկրներում մեծ պահանջարկ է վայելում: Հայաստանում առկա է առաջարկ-պահանջարկի խիստ անհամապատասխանություն, զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի ու աշխատավարձի լուրջ խնդիրներ կան, եւ քանի դեռ հայրենիքում ապրուստը հոգալու այլընտրանք չկա, հարյուրհազարավոր հայ շինարարներ կմնան արտագնա աշխատանքի հույսին:

Մենք դիտարկել ենք տարբեր վիճակագրություններ՝ մեկտեղելով ՀՀ-ում եւ եվրոպական այլ երկրներում շինարարներին տրվող աշխատավարձերի չափերը:

Շաբաթական 48-ժամյա աշխատանքի դեպքում շինարարի ամսական միջին աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 255 ԱՄՆ դոլար՝ շուրջ 124.000 ՀՀ դրամ:

2017թ.-ի հունվարի դրությամբ շինարարի միջին աշխատավարձը ՌԴ-ում կազմում է 38.977 ՌԴ ռուբլի՝ 658 ԱՄՆ դոլար (շուրջ 320.000 ՀՀ դրամ): Այդ երկրի տարբեր տարածաշրջաններում աշխատավարձերը խիստ անհամաչափ են. օրինակ՝ մայրաքաղաք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, կենտրոնական այլ շրջաններում շինարարը կարող է ստանալ միջինից 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ:

Ղազախստանում շինարարը վաստակում է ամսական միջինը 143.796 տենգե՝ 444.5 ԱՄՆ դոլար (216.027 ՀՀ դրամ):

Ուկրաինայում շինարարին ամսական վճարում են 10. 866 գրիվնա՝ 404 ԱՄՆ դոլար (196.344 ՀՀ դրամ) աշխատավարձ, Բելառուսում՝  819 բել. ռուբլի՝ 423 ԱՄՆ դոլար (205.578 ՀՀ դրամ): 

Միջինացված թվային տվյալները ստացվել են միայն պաշտոնական գրանցում ստացած աշխատատեղերի վարձավճարների հաշվարկից:

Շինարարի միջին ամսական աշխատավարձը զարգացած արեւմտյան երկրներում կազմում է.

ԱՄՆ – 3.020 ԱՄՆ դոլար՝ 1.467.720 դրամ

Գերմանիա – 2.615 ԱՄՆ դոլար՝ 1.270. 890 դրամ

Ճապոնիա – 2.430 ԱՄՆ դոլար՝ 1.180.980 դրամ

Ֆրանսիա – 2.334 ԱՄՆ դոլար ՝ 1.134.324 դրամ

Նորվեգիա – 4.755 ԱՄՆ դոլար՝ 2.310.930 դրամ

Պատահական չէ, որ Նորվեգիան առաջատար է նաեւ այս առումով: Այդ երկիրը հայտնի է ամենաբարձր կենսամակարդակով եւ զարգացած տնտեսությամբ, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 65.639 ԱՄՆ դոլար:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝