Ո՞ր երկրների քաղաքացիներն են ապաստան խնդրում Հայաստանից

image

Հայաստանում ապաստան հայցող քաղաքացիների մեծ մասը, սիրիական պատերազմով պայմանավորված, Սիրիայի Արաբական Հանրապետությունից են:

2016 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում ապաստան հայցող անձինք 64-ն են. 34-ը՝ Սիրիայի քաղաքացի, 12-ը՝ Իրաքի, 8-ը՝ Իրանի, 5-ը՝ Ուկրաինայի, 1-ը չի ունեցել որեւէ երկրի քաղաքացիություն, 4-ը՝ այլ երկրների:

Ընդհանուր առմամբ 2016 թվականին Հայաստանն ապաստանի 41 հայց է մերժել՝ Աֆղանստանի 2 քաղաքացու, Բենինի՝ 2, Թուրքիայի՝ 2, Իրանի՝ 13, Սիրիայի՝ 2, Ուկրաինայի՝ 2, քաղաքացիություն չունեցող անձի՝ 3:

Միգրացիոն պետական ծառայության կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա 2016 թվականին փախստականի կարգավիճակ է տրվել 37 անձի.

Սիրիայի Արաբական Հանրապետություն – 29

Իրաք – 1

Կամերուն – 1

Ուկրաինա – 4

Քաղաքացիություն չունեցող անձ – 2

2016թ. Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել ընդամենը 5949 օտարերկրացի, որոնցից՝ 4017-ը ժամանակավոր, 1329-ը՝ մշտական և 603-ը՝ հատուկ:

Հայաստանում կացության կարգավիճակ ստացածներից մեծ թիվ են կազմում Իրանի եւ Հնդկաստանի քաղաքացիները: Երրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են, չորրորդում՝ Սիրիայի:

1111

2016 թվականին մշտական կացության կարգավիճակ ստացած 1369 անձանցից 858-ն ազգությամբ հայեր են. 626-ը Ռուսաստանի Դաշնությունից են, 89-ը՝ Իրանից, 127-ը՝ Սիրիայից…

2222

Զբոսաշրջություն

333

ԱՎԾ հրապարակած տեղեկությունների համաձայն՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ:

2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 մլն 262 հազար 687 մարդ: 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.3%-ով:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝