ՀՀ բնակչության թիվը նվազում է. թվեր եւ փաստեր

df8373af70b8c598d2510a3442f151f5

Տարեցտարի ՀՀ բնակչության թիվը նվազում է: Դրան նպաստող մի շարք գործոններ կան: Այժմ թվերի եւ փաստերի օգնությամբ փորձենք հասկանալ, թե որոնք են երկրից բնակչության արտահոսքի պատճառները:

ՀՀ Ազգային վիճակագրական վարչության տվյալներով 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2.986.5 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը`1.901.7 հազ. մարդ և գյուղականը` 1.084.8 հազ. մարդ:

16684588_715901438579243_2117792686_n

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին, 2016թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0.4 %-ով, կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձևավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) և միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին: 2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 40.638 կենդանի ծնված, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.3 պրոմիլային կետով և կազմել` 13.6% :

2016թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 28.129 դեպք: 2015թ.-ի համեմատ, մահվան դեպքերն աճել են՝ 0.9%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը՝ 0.1 պրոմիլային կետով: 2016թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 144.5 %:

ՀՀ բնակչության թվի նվազումը փորձագետները պայմանավորում են հիմնականում արտագաղթով եւ ծնելիության ցածր ցուցանիշով:

2016թ.-ի ընթացքում ՀՀ տարածք է ժամանել 769.000 եւ դուրս է եկել 820.300 մարդ: Բնակչության թվի նվազումն ուղղակիորեն առնչվում է նաեւ զբաղվածության խնդրին:

Միգրացիոն կորուստները վերջին շրջանում կազմում են տարեկան 42-43 հզր. մարդ: Շուրջ 8.140.500  հայ բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Դիտվել է՝