Ուսուցչի աշխատավարձի չափը ՀՀ-ում եւ եվրոպական այլ երկրներում

новый коллаж

ՀՀ-ում միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը պայմանավորված է դպրոցի աշակերտների թվով, միջին խտությամբ, հարաբերակցությամբ: Կա ֆինանսավորման հաստատված բանաձեւ`ըստ աշակերտների թվի: Մանկավարժական աշխատողի՝ դասարանի միջին խտությամբ աշակերտ-ուսուցիչ դրույքաչափ հարաբերակցությամբ հաշվարկած դրույքաչափը ՀՀ-ում կազմում է միջինը շուրջ 95.000 դրամ:

Որքա՞ն են վաստակում հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժները եվրոպական մյուս երկրներում:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության տարածաշրջաններում ուսուցչի աշխատավարձի չափը տարբեր է. կենտրոնական շրջաններում մանկավարժներն ավելի շատ են վարձատրվում:

2017 թ. ապրիլի 1-ից ՌԴ-ում աշխատավարձերը կավելանան 5,5%-ով. միջնակարգ դպրոցներում ուսուցչի միջին աշխատավարձը կկազմի 27,5 հզր. ռուբլի /225.500 դրամ/՝ ամսական:

Ղազախստան

Այս երկրում 100%-ով ավելացվել է ուսուցիչների աշխատավարձի չափը: Ղազախստանում նորմատիվային ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչն ամսական ստանում է 58.930 տենգե /87.000դ./, իսկ շաբաթական 40 ժամ աշխատելու դեպքում բարձր որակավորում ունեցող ուսուցիչը ստանում է մինչեւ 116.897 տենգե /172.500դ. /:

Ուկրաինա

Ուկրաինայում 2017թ.-ի հունվարի 1-ից միջնակարգ դպրոցում աշխատող մանկավարժի ամսական միջին աշխատավարձը կազմում է  6.100 գրիվնա /108.500դրամ/:

Բելառուս

Բելառուսի ազգային վիճվարչության տվյալներով այդ երկրի միջնակարգ դպրոցներում դասավանդող ուսուցիչների ամսական միջին աշխատավարձը կազմում է 510 բելառուսական ռուբլի /128.000դրամ/:

Այլ եվրոպական երկրներ

Ուսուցիչների միջին աշխատավարձի չափը եվրոպական երկրներում խիստ տարբեր է: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը դիտարկում է անցկացրել եվրոպական տարբեր երկրներում եւ ներկայացրել է ուսուցիչների վարձատրության չափը՝ տարեկան կտրվածքով /եվրո-դրամ/.

16652442_714535292049191_1855737662_n

Այսպես, ամենաբարեկեցիկ, նյութապես ապահովված եվրոպացի ուսուցիչներն ապրում են Լյուքսեմբուրգում: Լավ են վճարվում նաեւ Գերմանիայի եւ Իռլանդիայի մանկավարժները:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ դասարաններում ուսուցիչների անցկացրած դասաժամերը. օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ուսուցիչները դասարաններում անցկացնում են միջինը 684 ժամ՝ տարեկան, իսկ Ֆրանսիայում՝ տարեկան 936 ժամ:

Ուսուցչի աշխատավարձի չափը շատ երկրներում կախված է աշխատանքային ստաժից: Այսպես, Իռլանդիայում, Կիպրոսում, Հունգարիայում եւ Ավստրիայում 15-35 տարվա ստաժ ունեցող մանկավարժը 2 անգամ ավելի շատ է վճարվում: Պարզ ասած, փորձառու իռլանդացի ուսուցիչն ամսական ստանում է շուրջ 3 մլն. 446 հզր. դրամ աշխատավարձ:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝