Ջրից էժան եւ հացից թանկ. բենզինի գինը ՀՀ-ում եւ աշխարհի այլ երկրներում

SPBU-MINI-800x445

Հայաստանի հանրապետությունում 2017թ.-ի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում բենզինի եւ դիզելային վառելիքի գները կրկին աճ արձանագրեցին: 1 լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է արդեն 370-380 դրամով՝ նախկին 340 դրամի փոխարեն, իսկ բարձրորակ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 390-400 դրամով:

Ինչպիսի՞ն է եվրոպական եւ ասիական երկրներում բենզինի եւ դիզելային վառելիքի ուղեցույց-գինը 2017թ.-ի փետրվարի 7-ի դրությամբ:

Ստորեւ ներկայացված աղյուսակում ներառված է մի շարք երկրներում վաճառվող բենզինի եւ դիզվառելիքի գնացուցակը՝ եվրո-դրամ փոխարժեքներով:

Снимокasasas

Եվրոպական երկրներում բենզինի եւ դիզվառելիքի միջին գինը վերջին օրերին ավելացել է 0.01 եվրոյով:

Վառելիքի ամենաբարձր գներով կրկին աչքի է ընկնում Նորվեգիան, որտեղ 1 լիտր բենզինն արժե շուրջ 1000 դրամ: Ի դեպ, Նորվեգիան նավթ եւ նավթամթերք արտահանող երկիր է: Բարձր են գները նաեւ Նիդեռլանդներում եւ Իսլանդիայում: Այդ երկրներում բենզինի եւ դիզվառելիքի գները 25-30%-ով բարձր են միջին եվրոպական ցուցանիշից:

Ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում: 1 լիտր վառելիքն այդ երկրում վաճառվում է  0,018 եվրոցենտով՝ 9 դրամով: Համեմատության համար նշենք, որ Վենեսուելայում 5 լիտր բենզինն էժան է 1 շիշ ջրից:

Բենզինի եւ դիզվառելիքի անհամեմատ ցածր գների կարելի է հանդիպել նաեւ Սաուդյան Արաբիայում (77դ.), Իրանում (159դ.), Բահրեյնում (135դ.), Քուվեյթում (101դ.), Ալժիրում (106դ.), Օմանում (150դ.):


Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝