Լիդիան Արմենիան եւ ազդակիր համայնքներում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը

ggg

Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի ծրագրի առաջին իսկ օրվանից ազդակիր համայնքներին դիտարկել է որպես ծրագրի գործընկերներ եւ փորձել է նպաստել համայնքներում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Դեռեւս 2011թ.-ին Լիդիան Արմենիա ընկերությունն ազդակիր համայնքներում հայտարարեց կարի արտադրամասի մրցույթ, որը պետք է սպասարկեր Ամուլսարում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների կարիքները՝ հանքաքարի նմուշների համար պարկեր, արտահագուստ եւ այլն: Մրցույթին մասնակցած 2 հայտատուներից հաղթեց Գնդեվազի բնակիչ Վահան Մկրտչյանը, ում կարի արտադրամասը գործունեությունը սկսեց՝ Ամուլսարի ծրագրին մատակարարելով անհրաժեշտ ապրանքներ:  Անցած 5 տարիների ընթացքում Լիդիան Արմենիայից ստացած պատվերների շնորհիվ արտադրամասը զարգացում է ապրել, տեխնիկապես վերազինվել, եւ այժմ բացի Ամուլսարի ծրագրից, արտադրամասի պատվիրատուների շարքում են նաեւ Ջերմուկի մի շարք հանգստյան տներ, առողջարաններ:

Գնդեվազում կայացավ Վահան Մկրտչյանի արդեն նոր արտադրամասի բացման արարողությունը: Արտադրամասը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք, ձեռք են բերվել նոր կարի մեքենաներ, ստեղծվել են նոր աշխատատեղեր:

Լիդիան Արմենիան չի սահմանափակվում միայն ծրագրի համաֆինանսավորմամբ, այլ նաեւ կազմակերպում է հատուկ վերապատրաստման դասընթացներ շահառուների համար, հանդիպումներ տեղական եւ արտասահմանյան մասնագետների հետ, նրանց օգնությամբ կազմվում են բիզնես պլաններ՝ ծրագրերն առավել արդյունավետ եւ շահավետ դարձնելու համար:  Նման օրինակներից մեկը Գնդեվազ համայնքում Հերիքնազ Առաքելյանի մեղվաբուծական տնտեսության ընդլայնումն է: Լիդիան Արմենիայի կողմից տրամադրված միջոցներով տիկին Հերիքնազը ձեռք է բերել լրացուցիչ մեղվաընտանիքներ, փեթակներ՝ ընդլայնելով իր բիզնեսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝