ՀՀ պետական պարտքն աճում է օրական միջինը 1.3 մլն դոլարի չափով

arm149371855625

2017թ.-ի ընթացքում ամեն օր երկրի պետական պարտքն ավելացել է մոտավորապես 1.3 մլն դոլարի չափով: Օգոստոս ամսին յուրաքանչյուր մեկ օրը 2 մլն դոլարի պարտք ենք կուտակել:

ՀՀ պետական պարտքի ծավալներն այս տարվա ընթացքում ավելի մեծ տեմպերով են աճել, անցած տարեվերջի համեմատությամբ շուրջ 316 մլն դոլարով:

2017թ. օգոստոսի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 6 մլրդ 317 մլն դրամ: Այն դեպքում, երբ անցած տարվա՝ 2016թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 5 մլրդ 942.095 մլն դոլար:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝