The Weeknd-ը գլխավորում է երիտասարդ հայտնիների Forbes-ի վարկանիշային աղյուսակը

The-weeknd-iheartradio-2015-bb8-billboard-650

Forbes ամսագիրը հրապարակել է սպորտի եւ շոուբիզնեսի 30 ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը, ում 30 տարին դեռ չի լրացել: Վարկանիշային աղյուսակի առաջատարը 27-ամյա երաժիշտ Էյբել Թեսֆայեն է, ով հայտնի է The Weeknd կեղծանունով եւ մեկ տարվա ընթացքում վաստակել է մոտ 92 մլն դոլար:

Նշվում է, որ կանադացի կատարողի եկամուտի հիմնական մասը կազմում է համերգային գործունեությունը, որն անցած տարվա ընթացքում նրան 75 մլն դոլարի եկամուտ է բերել:

Տարեկան 83,5 մլն դոլար եկամուտով երկրորդ տեղն է զբաղեցնում 23-ամյա փոփ երգիչ Ջասթին Բիբերը, ով մեկ տարվա ընթացքում ունեցել է 105 համերգ, ինչպես նաեւ վաստակել է Calvin Klein ընկերության հետ կնքած գովազդային գործարքի միջոցով:

Երրորդ տեղը զբաղեցնում է 29-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը: Նրա վերջին ալբոմը՝ «25»-ը, դարձել է 2016թ.-ի ամենավաճառվածը՝ 1,73 մլն օրինակով: Ալբոմի վաճառքի եւ համերգների շնորհիվ Ադելը վաստակել է 69 մլն դոլար:

Forbes-ի գնահատմամբ՝ 30 տարեկանից փոքր հայտնիների տարեկան ընդհանուր եկամուտը, ովքեր տեղ են գտել վարկանիշային աղյուսակում, կազմել է 1,24 մլրդ դոլար:  

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝