Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել գերմանական Scooter խմբի ղրիմյան այցի կապակցությամբ

700ht_Sc

Ուկրաինացի իրավապահներն օգնություն են խնդրել Գերմանիայից Scooter խմբի Ղրիմ կատարած անօրինական այցի հետաքննությունն իրականացնելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն: Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել գերմանական հայտնի խմբի՝ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված տարածաշրջան կատարած այցի կապակցությամբ:

Երաժիշտները հանդես են եկել Բալակլավայի փառատոնի շրջանակում: Ուկրաինական օրենսդրության համաձայն թերակղզին ունի «ժամանակավորապես օկուպացված տարածքի» կարգավիճակ, եւ առանց պաշտոնական Կիեւի թույլտվության այնտեղ այցելելու դեպքում անձին կամ անձանց սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Նախորդ դեպքերում Ղրիմ կատարած այցերի համար ռուսաստանցի երաժիշտներին եւ եվրոպացի քաղաքական գործիչներին արգելել էին այդուհետ մուտք գործել Ուկրաինայի տարածք:

Մինչ օրս արգելանքի ամենաաղմկոտ դեպքը կապված է եղել «Եվրատեսիլի» ռուսաստանցի մասնակից Յուլիա Սամոյիլովայի հետ:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝