Տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիները. Forbes

teilor700

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն, ըստ Forbes ամսագրի, դարձել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին: 2016թ.-ին նա վաստակել է 170 մլն դոլար:

Երգչուհու եկամուտների մեծ մասը գոյացել է «1989» համերգային շրջագայությունից եւ համանուն ձայնասկավառակից: Սվիֆթը մեծ գումարներ է ստացել նաեւ գազավորված Diet Coke դիետիկ ըմպելիքի, Apple-ի արտադրանքի եւ Keds կոշիկների գովազդում նկարահանվելով:

Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնում է Ադելը, ում եկամուտներն անցած տարվա ընթացքում կազմել են 80,5 մլն դոլար: Բացի դրանից երգչուհին գումարի մեծ մասը, ի տարբերություն աղյուսակի մյուս երգչուհիների, ձեռք է բերել ձայնասկավառակների վաճառքից, հիմնականում «25»-ից, որը դարձել է 2015թ.-ի ամենաշատ վաճառված սկավառակը:

Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների եռյակը եզրափակում է Մադոննան, ով շնորհիվ իր համերգային շրջագայության վաստակել է 76,5 մլն դոլար:

Տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում են հայտնվել Ռիհաննան՝ 78 մլն դոլար, Բեյոնսեն՝ 54 մլն դոլար, Քեթի Փերին (41 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (39,5 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (30,5 մլն դոլար), Շանայա Թվեյնը (27,5 մլն), Սելին Դիոնը (27մլն):

Աղբյուր՝ Forbes

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝