Հետաքրքիր փաստեր բալետի մասին

balett

Բալետը բեմարվեստի տեսակ է: Այն ներկայացում է, որի բովանդակությունը մարմնավորվում է ոչ թե խոսքերով, այլ երաժշտա-պարարվեստային պատկերներով: Հետաքրքիր փաստեր են պատմում այս արվեստի առաջացման պատմության, նրա գաղափարների եւ բալետի արտիստների մասին:

*  *  *

Բալետը ծագել է XV դարում Իտալիայում, եւ «ballo» բառն ինքնին, որը նշանակում է «պար», իտալական է: Սակայն ավելի ամբողջական զարգացում ստացել է Ֆրանսիայում, Լուի XIV թագավորը, լինելով կրքոտ պարող, 1661 թվականին Փարիզում բացում է եվրոպական առաջին պարի ակադեմիան:

*  *  *

Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում բալետի դարաշրջանի սկիզբը պետք է համարել 1581 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ ֆրանսիական արքունիքում կայացավ ներկայացում, որն ընդունված է համարել առաջին բալետը` «Թագուհու կատակերգական բալետ» (կամ «Ցերցեյա»)՝ բեմադրված իտալացի ջութակահար, «երաժշտության գլխավոր ինտենդատ» Բալտազարինի դե Բելջոզոյի կողմից:

*  *  *

Ի սկզբանե բալետում շարժումները հիմնվում էին պալատական ​​պարերի վրա եւ ֆիզիկական պատրաստվածություն չէին պահանջում: Իսկ ահա առաջին կատարողը, ով կանգնել է ոտքերի մատների վրա, եղել է իտալուհի Մարիա Տալյոնին, ով հյուրախաղերով գտնվում էր Ռուսաստանում:

*  *  *

XX դարում ռուսական բալետի հեղինակությունն այնքան աճեց, որ արեւմտյան կատարողները սկսեցին իրենց համար ռուսական անուններ վերցնել: Այսպես, անգլիացիներ Պատրիկ Հիլի-Քեյը, Էլիս Մարքսը եւ Հիլդա Մանինգսը արվեստի պատմության մեջ մնացին որպես Անտոն Դոլին, Ալիսիա Մարկովա, Լիդիա Սոկոլովա:

*  *  *

Սերգեյ Եսենինի սիրելիի` Այսեդորա Դունկանի մահը ողբերգական է եղել. Նիցցայում նա խեղդվել է սեփական շարֆով, որը հայտնվել էր մեքենայի անիվի սռնու մեջ, որով նա զբոսնում էր: Կա կարծիք, որ նրա վերջին խոսքերը, նախքան մեքենա նստելը, եղել են. «Մնաք բարով, ընկերներ: Ես գնում եմ դեպի փառքը»:

*  *  *

Բալետային պարազգեստ կարելու համար պետք է մոտ 13-16 մետր շղարշ եւ երկօրյա աշխատանք:

*  *  *

Մեկ տարվա ընթացքում բալերինուհին փոխում է ավելի քան 300 զույգ բալետի կոշիկներ:

*  *  *

Բալերինուհու միջին քաշը կազմում է մոտ 51 կգ:

*  *  *

Պրոֆեսիոնալ ​​բալետ պարողները սովորական մարդկանցից չորս անգամ ավելի հաճախ են հիվանդանում:

*  *  *

Ականավոր բալերինուհի Օլգա Լեպեշինսկայան ելույթի ժամանակ ոտքն էր կոտրել: Աղմուկն այնքան ուժեղ էր, որ այն նույնիսկ հանդիսատեսները կարող էին լսել դահլիճում: Բայց նա հերոսաբար տեսարանը մինչեւ վերջ է հասցնում: Ինչպես է նա կարողացել դա անել եռակի կոտրվածքով՝ չեն կարողացել հասկանալ ո՛չ բժիշկները, ո՛չ ինքը` արվեստագետը:

*  *  *

Բալետային ամենասուր նվաստացումներից մեկը թերթով փաթաթված ավելն է: Այն նետում են ​​բեմի վրա` ծաղիկների փոխարեն:

*  *  *

18-րդ դարի երկրորդ կեսին բալետային թատերախմբերը բաղկացած էին բացառապես տղամարդկանցից:

*  *  *

Տղամարդը, ով պարում է բալետում, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ բարձրացնում է ոչ պակաս, քան մեկ տոննա, այսինքն՝ նա բարձրացնում է պարընկերուհուն մոտ 200 անգամ:

*  *  *

Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ եւ իհարկե երաժշտություն: Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն ​​արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին: Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման եւ դրամատիկ արտահայտչականություն: Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Շելկունչիկը» եւ «Կարապի լիճը»), որոնցից «Կարապի լիճը» դարձել է ամենահայտնի բալետը, որն ամենահաճախն են բեմադրում տարբեր երկրներում:

*  *  *

Շատերը տարակուսանքի մեջ են բալետի որոշակի տերմինաբանությունից: Օրինակ, բալետի պարուհուն անվանում են բալերինուհի, իսկ բառի արական համարժեք հանդիսանում են «մենակատար», «բալետի արտիստ», կամ էլ «պարող» եւ ոչ այլ կերպ:

*  *  *

Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալերինուհի Մարի Տալյոնի համար: Բեմական հագուստների նորաձեւությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները: Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ:

*  *  *

Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ: Այսպիսի կոշիկներով բալերինուհիները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին: Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով:

*  *  *

Բալետի արտիստները շատ սնահավատ են: Նրանք կարծում են, որ զարդասենյակ պետք է մտնել ձախ ոտքով, իսկ ելույթից առաջ բալերինուհու ճանապարհը կտրելը ծայրահեղ վատ նշան է համարվում:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝