Դեյվիդ Բոուին եւ Լեոնարդ Քոհենը հետմահու ներկայացվել են BRIT Awards մրցանակի

rs-edit-albumafterdeath-01ade8ed-0f33-4481-8c30-3bf6f4b21c7e-580x325

Աշխարհահռչակ երաժիշտներ Դեյվիդ Բոուին եւ Լեոնարդ Քոհենը, ովքեր մահացել են 2016թ.-ին, ներկայացվել են Brit Awards 2017 երաժշտական մրցանակի: Բոուին նաեւ ներկայացվել է «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում, իսկ Քոհենը՝ «Միջազգային լավագույն մենակատար»:

Դեյվիդ Բոուին մահացել է 2016թ.-ի հունվարին՝ քաղցկեղից, իսկ Լեոնարդ Քոհենը 2016-ի նոյեմբերին:

Բոուին 50 տարի զբաղվել է երաժշտությամբ և հաճախ է փոխել ոճը, այդ իսկ պատճառով նրան անվանել են «ռոք երաժշտության քամելեոն»: Այդուհանդերձ Բոուիին հաջողվում էր պահպանել սեփական ոճը՝ հաջող կերպով այն համատեղելով ակտուալ երաժշտական ուղղությունների հետ։ Եղել է փոփ երաժշտության ջահակիրներից, ճանաչված էր որպես մեծ նորարար հատկապես 1970-ականներին կատարած աշխատանքների համար։

Բոուին հայտնի էր բնորոշ ձայնով, ստեղծագործությունների ինտելեկտուալ խորությամբ:

Քոհենը կանադացի պոետ էր, երգիչ, երգերի հեղինակ։  Երբ նոր էր սկսել զբաղվել երաժտությամբ, երգում էր ֆոլկ ոճում, ապա՝ 1970-ականներից փոփ և կաբարե։ Նրա երգերը էմոցիանալ առումով ծանր են։ Նա երգում էր միայնության, կրքի, մարդկային բարդ հարաբերությունների մասին։

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝