Beatles-ի թմբկահարին ասպետական կոչում կշնորհվի

69a98201ca497d5c96ac314f224bccde

Բրիտանացի հանրահայտ երաժիշտ, Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարը կարժանանա ասպետի կոչման, տեղեկացնում է Sun հրատարակչությունը:

Երաժիշտն այդ պատվավոր կոչմանը կարժանանա երաժշտության բնագավառում ունեցած ավանդի եւ կատարած բարեգործությունների համար:  New Year Honours ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 1-ին Բուքինհեմյան պալատում:

Հարկ է նշել, որ երաժիշտը վերջին անգամ պալատում եղել է 1965թ.-ին, երբ արժանացել է Բրիտանական կայսերական շքանշանի:

Ավելի վաղ խմբի մեկ այլ անդամ Փոլ Մաքքարթնին է արժանացել այդ կոչումներին:

2012 թ.-ին Celebritynetworth.com կայքը Ռինգո Սթարին ճանաչել է աշխարհի ամենահարուստ թմբկահար։ Նրա կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր 300 միլիոն դոլար:

Աղբյուր՝ Sun

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝