«Հայաստան. Ցեղասպանությունից մինչև միացում». ռուս գրող Վիկտոր Ալեքսանդրովը՝ հայերի մասին

1737365_683873928299622_295383073_o

Մոսկվայի ռուսական հասարակական-քաղաքական կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ռուս գրող Վիկտոր Ալեքսանդրովի հետ, ում ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է հայ ազգին, նրա պատմությանը, ողբերգական և փառավոր էջերին: Հեղինակը, շնորհակալություն հայտնելով հանդիպման կազմակերպիչներին, ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն` «Հայաստան. Ցեղասպանությունից մինչև միացում»: Բանաստեղծությունները հիմնականում նվիրված են Եղեռնից մինչև Արցախի ազատագրումն ընկած ժամանակահատվածին: Նա նշեց, որ ժողովածուի հրատարակումը կոմերցիոն նպատակներ չունի, այն բոլորի համար անվճար է և հրատարակվել է անձնական միջոցներով: Այս մոտեցումը հեղինակը բացատրեց հետևյալ կերպ. «Իսկ ինչպե՞ս ես գնահատեմ այն էմոցիաները, որոնք ես ապրել եմ այս բանաստեղծությունները գրելիս: Սա հարգանքի տուրք է մեծն հայ ժողորդին»: Բանաստեղծի` հայերի հանդեպ ունեցած հետաքրքրության հիմնական և գլխավոր առաջ մղիչ ուժը նրա հայուհի կինն է` Էլմիրան: Վիկտոր Ալեքսանդրովը նշում է. «Եթե սիրում ես կնոջդ, ապա սիրում ես նաև կնոջդ ազգի պատմությունը»: Առաջին անգամ նա հայերին նվիրված բանաստեղծություն է գրել Պենզայում, երբ կնոջ հետ արձակուրդում են եղել: Բանաստեղծությունը հայտնվել է համացանցում և շատ կարճ ժամանակում հայ օգտատերերի հավանությանն է արժանացել: Դրանից հետո 2012թ. նոյեմբերին սոցկայքում բացվում է մի խումբ, որտեղ տեղադրվում են Վիկտորի գրած բանաստեղծությունները: Այսպես նրա ստեղծագործությունները դառնում են շատ սիրված հայ և ռուս օգտատերերի և շատ ատելի ու անցանկալի՝ հարևան երկրի համար: Վիկտոր Ալեքսանդրովին սկսում են մեղադրել հակաադրբեջանական հայացքների համար, սակայն հեղինակը նշում է. «Ես ադրբեջանցիների դեմ ոչինչ չունեմ: Ես դեմ եմ ալիևյան ռեժիմին, պանթուրքիզմին, վախխաբիզմին և նրանց հռետորաբանությանը»: Հարկավոր է նշել, որ Վիկտոր Ալեքսանդրովը, լինելով Ռուսաստանի ներքին գործերի

նախարարության կադրային սպա, բացահայտ փառաբանում է հայերի հաղթանակը Արցախյան պատերազմում, ունի մի շարք բանաստեղծություններ՝ նվիրված այս գոյամարտին, ինչպես նաև գոյամարտի հերոսներին:

Ռուս-հայկական համագործակցության նախագահ Յուրի Նավոյանը իր հերթին առանձնացնում է. «Շատ-շատերը գրում են հայերի մասին` ներկայացնելով օրինակ մեր այբուբենը, խաչքարերը, եկեղեցիները, իսկ Վիկտոր Ալեքսանդրովը այն եզակի ռուս գործիչներց է, ով գրում է Հայոց Ցեղասպանության, Արցախյան պատերազմի, Ռուսաստանի համար Հայաստանի կարեւորության մասին»:

Վերջում հեղինակը ներկայացրեց իր ապագա մտադրությունները` հույս հայտնելով, որ նրան կհաջողվի բանաստեղծությունների տեսքով գրել հայ ժողովրդի պատմությունը Հայկ Նահապետից մինչև մեր օրեր:

1654758_683873911632957_35111447_o 1780509_683873951632953_1810024077_o 1781703_683873918299623_758624722_n 1624900_683873938299621_631831955_o 1620222_683873944966287_1596091880_n 1617982_683873931632955_915029118_o 1611999_683873941632954_485896897_o 1737365_683873928299622_295383073_o

Գոռ Ալեքսանյան

Մոսկվա

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>