Լոնդոնում Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 70 մլն դոլարով

77_tn

Հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոն Մարիա-Թերեզա Վալտերի դիմանկարը նկարել է 1937թ.-ին:

Լոնդոնի Sotheby’s աճուրդում  Պիկասոյի «Բերետով եւ վանդակավոր շորով կինը» նկարը վաճառվել է 69,4 մլն դոլարով: Այս մասին հայտնել են աճուրդի տնից:

Կտավում, որը նա նկարել է 1937թ.-ին, պատկերված է Պիկասոյի ընկերուհին եւ մուսան:

Ինչպես նշվում է լոտի նկարագրության մեջ, թեեւ նկարում անկասկած պատկերված է Վալտերը, նկարի որոշ տարրեր մատնանշում են Պիկասոյի նոր սիրուհու՝ Դորա Մաարի գերակշռող ներկայությունը:

Կտավի իսկությունը հաստատել է նկարչի որդին՝ Կլոդը:

 

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝